RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1950, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 74

4 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՐԻՑ ՄԵԿՆԵԼ Է 36. 415 ՀՈԳԻ

Հ. Հ.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքից տեղեկացանք, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր երկրից մեկնել է 229.864 մարդ, ժամանել 193.449-ը:

2013-ի հունվար-ապրիլ ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով փոխադրվել է 423. 313 ուղեւոր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում փոխադրվել է 430.515 ուղեւոր: Սա մեկնումների մասին ամբողջական պատկերը չէ, որովհետեւ հայտնի չէ, թե ավտոտրանսպորտային միջոցներով որքան բնակիչ է մեկնում արտերկիր: Մինչդեռ Թուրքիա եւ Ռուսաստան հիմնականում մեկնում են ավտոբուսներով, իսկ վերոնշյալ երկրները արտագաղթի ու խոպանի մոտիկ կենտրոններից են: Բնականաբար, այդ պարագայում պատկերն առավել սարսափելի կլինի:

Երեկ արտագաղթին ու արտագնա աշխատանք մեկնողների վերաբերյալ կարծիք է հայտնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբՙ կառավարությունը մտահոգված է արտագաղթով, սակայն այն այսօր չէ, որ սկսվել է. «Վերջին քսան տարում Հայաստանից մեծ թվով մարդիկ են արտագաղթել: Ես հիմա գալիս եմ Կիրգիզիայից, արտագաղթի տեմպեր կան ե՛ւ այնտեղ, ե՛ւ տարբեր երկրներում: Ընդհանրապես Հայաստանի դեմոգրաֆիկ անվտանգությունը մտահոգում է, եւ դա ավելի շատ համալիր ծրագիր է, եւ մենք հնարավորությունների շրջանում փորձում ենք անել հնարավորը», ասաց Բաղդասարյանըՙ հավելելով, որ երկրից հեռանալու մի քանի պատճառ կաՙ սկսած սոցիալ-տնտեսականից, վերջացրածՙ ավելի լավ կյանք փնտրելու հույսով: Բաղդասարյանը շեշտում է, որ այս խնդիրը միայն Հայաստանինը չէ:

Ըստ Բաղդասարյանի, հենց այդ նպատակով է Ռուսաստանը միգրացիոն քաղաքականություն մշակել եւ խրախուսում է վերաբնակեցումը Ռուսաստանի հյուսիսային շրջաններում: Անվտանգության խորհրդի քարտուղարը հավաստիացնում է, որ բազմաթիվ երկրներ են կանգնած արտագաղթի՞ խնդրի առաջ եւ դա է պատճառը, որ նկատելի են միգրացիոն շարժեր: Ըստ նրա, Ռուսաստանի իրականացրած «Հայրենակիցներ» ծրագիրն իրականացվում է բոլոր երկրներում: «Եթե չլիներ այդ ծրագիրը, մարդին չէի՞ն գնալու Ռուսաստան, հը՞, չե՞ն գնում խոպան կամ արտագնա աշխատանքի: Խոսքը քաղաքակիրթ միգրացիայի մասին է», ասաց Բաղդասարյանըՙ հավելելով, որ արտագաղթի դեմ պետք է պայքարել երկրի տնտեսությունը, սոցիալական ենթակառուցվածքներն ու տնտեսական ենթակառուցվածքներն ամրապնդելով, կատարելագործելով, որպեսզի կարողանանք նվազեցնել արտագաղթը»: Բաղդասարյանը նաեւ ասաց, որ բնակչության միգրացիոն շարժերը երբեք հնարավոր չի լինի ամբողջությամբ կասեցնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ