RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1926, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այս տարվա մայիսի 1-ից Ֆրանսիայի կինոդահլիճներում հաջողությամբ ցուցադրվում է «Մոհամեդ Դյուբուա» խորագրով ֆրանսիական ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարի հորեղբոր դերով հանդես է գալիս ճանաչված դերասան եւ ռեժիսոր, հայկական օպերաների մեծ գիտակ եւ տարածող Ժիրայր Փափազյանը: Գլխավոր դերը կատարում է Էրիկ Ժյուդորը, որը ֆրանսիացիներին ծանոթ է «Էրիկը եւ Ռամզին» շոու ծրագրից: Ֆիլմի ռեժիսորն է Էռնեստ Օնան, պրոդյուսերըՙ Մանուել Մունցը: Ըստ քննադատներիՙ «Փափազյանի հետաքրքրական ու զվարճալի դերը անմոռանալի տպավորություն է թողնում»:

Բացի վերոնշյալ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմից, Փափազյանը միացել է նաեւ արդեն իր երրորդ եթերաշրջանը սկսող «Բարկո» հեռուստասերիալի խմբին: Ժողովրդականություն վայելող այդ սերիալը 2012-ին Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում արժանացել էր «Էմմի» մրցանակի: Սերիալը, որի հեղինակն է Օլիվիե Մարշալը, ցուցադրվում է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Կանադայում եւ Ավստրալիայում: Փափազյանը դրանում խաղում է թուրք գանգստեր «Բաբա Արուճի» վտանգավոր դերը: Նա հանդես է գալիս սերիալի երրորդ եթերաշրջանի ավարտին, բայց շարունակելու է նաեւ նկարահանվել հաջորդՙ չորրորդ եթերաշրջանում: Սերիալում նրա խաղընկերներն են միջազգային հեղինակության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ժան-Հյուգ Անգլադը, Նիկոլա Դյուվանշելը, Քերոլ Ռոշրեն եւ Ժոզեֆ Մալերբան: Սերիալի ռեժիսորն է Մանուել Բուրսինակը:

Չափազանց զբաղված լինելով ֆրանսիական կինոներում, Փափազյանը այդուհանդերձ չի մոռանում հայկական օպերաների եւ պիեսների հանդեպ իր կրքոտ նվիրվածությանն ու անսպառ հետաքրքրասիրության մասին: Նա շարունակում է հայկական օպերաները օտարներին ծանոթացնելու շնորհակալ աշխատանքը: Ուրախությամբ պետք է նշել, որ 2010-ին Մարսելում եւ Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվելուց հետո, Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հորհոր աղան» (Կարինեն) առաջիկա նոյեմբերի 9-ին եւ 10-ին դարձյալ բեմ է բարձրանալու Մարսելի «Օդեոն» հեղինակավոր թատրոնում:

Նկար 1. Ժիրայր Փափազյանը «Բարկո» սերիալի իր խաղընկերների հետ

Նկար 2. Ժ. Փափազյանը Ջեոֆրի Թիեբոյի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ