RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 49

«ՀՈՐՏՈՒՍ ՄՈՒԶԻԿՈՒՍԸ» ԽՈՒՄԲԸ ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հունիսի 12-14 «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը կներկայացնի համերգների շարք Էստոնական «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» կազմակերպության հետ համատեղ:

2013-ի «Երեւանյան հեռանկարները» խոստումնալից բացեց իր թվով 14-րդ համերգաշրջանը ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Ինչպես «Ազգ»-ի հետ զրույցում ասաց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, իրենց փառատոնն ունի յուրահատկություն` համերգները բաժանվում են ըստ տարվա ամիսների. «Մենք ունենք գարնանային եւ աշնանային համերգաշար, քանի որ մենք ունենք մեր նշաձողըՙ հրավիրել մեգաաստղերի»:

Հունիսի 12-ին տեղի կունենա միջնադարյան երաժշտության կատարող լավագույն խմբերից մեկիՙ «Հորտուս Մուզիկուսը»-ի համերգը: Ի դեպ, խումբը 2007-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանում եւ միակ խումբն է, որը 40 տարվա մեջ երբեւէ չի դադարեցրել իր գործունեությունը հնագույն երաժշտության ներկայացման ոլորտում:

Սոնա Հովհաննիսյանը ավելացրեց. «Հորտուս Մուզիկուս» խումբը պարզապես կատարողական խումբ չէ, այլ` ինստիտուտ, որտեղ ուսումնասիրում են, մարդկանց ուշադրությանը ներկայացնում հնագույն երասժշտության գաղտնիքները»: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջերն ընդգծեց նաեւ, որ խումբն իր հետ գործիքներ է բերելու Հայաստան, որոնք միջնադարյան պալատական նվագարաններ են: Յուրահատուկ են նաեւ իրենց հագուստները, որոնք նույնպես այդ դարաշրջանի են:

Համերգին մասնակցելու է նաեւ էստոնացի երգիչ Տենիս Մյագին, որը կներկայացնի հոգեւոր երաժշտություն, իսկ Անդրես Մուստոնենը կղեկավարի համերգը, սակայն կներյականա նաեւ որպես ջութակահար:

Ինչպես զրույցում նշեց Սոնա Հովհաննիսյանը, շատ խայտաբղետ համերգ է ստացվելու, քանի որ սովորական ստանդարտներից ավելի ծավալուն ծրագիր է լինելու. «Համերգին մասնակցելու են նաեւ ծագումով ռուս թավջութակահար Բորիսլավ Ստրուլեւը, ուկրաինացի դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովը, էստոնացի երգիչ Տենիս Մյագին եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Հունիսի 12-ին կայանալիք համերգի տոմսերը կարժենան 2000-20 000 դրամ: Իսկ հունիսի 13-ին Էստոնիայի ազգային տղամարդկանց 50-հոգանոց երգչախումբը համերգային ծրագրով կմեկնի Վանաձոր:

«Այս երգչախումբն աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է համարվում, ինչը փաստում է նրանց 2004 թ. ստացած «Գրեմմի» մրցանակը:

Արդեն հունիսի 14-ին նույն ծրագրով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ինչպես «Հորտուս Մուզիկուսի», այնպես էլ Էստոնիայի ազգային տղամարդկանց երգչախմբի ծրագրում կան հայկական կատարումներ, որոնք իրենց ծրագրի մի մասն են կազմում, այլ ոչ թե հատուկ Հայաստան այցի համար են նախատեսված:

Անդրադառնալով փառատոնի ապագա ծրագրերին` Ս. Հովհաննիսյանը նշեց, որ Երեւան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին եւ Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը (ում 60-ամյակին նվիրված համերգներ են այս տարի գրեթե բոլոր երկրներում անցկացվում) եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը:

Փառատոնային տարին կեզրափակվի լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի եւ «Մոցարտ» նվագախմբի այցով, որով եւ կեզրափակվի 2013-ի համերգաշարը. համերգը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին եւ կնվիրվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

2014-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 15-ամյակն է լրանում, որի առիթով շքեղ համերգներ կկազմակերպվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ