RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 936, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 44

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Հ. Ծ.

Միչիգանի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի նախաձեռնությամբ Մ. Նահանգներում լույս է տեսել «A Legacy of Armenian Treasures» (Հայկական գանձերի ժառանգություն) խորագրով 336 էջ եւ 250 գունավոր լուսանկարներ պարունակող հատորը, որտեղ ներկայացված են թանգարանի ավելի քան 150 ցուցանմուշները, հակիրճ նկարագրական տեղեկություններով: Ցուցանմուշների արվեստագիտական եւ մշակութային արժեքների մասին գրքում իրենց հեղինակավոր խոսքն են ասել ինը մասնագետները: Գրքի գործադիր խմբագիրն է հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը, խմբագրական համադրողըՙ Սիլվի Մերյանը, իսկ ընդհանուր համադրողըՙ Լյուսի Արդաշը:

Միչիգանի Ալեք եւ Մարի թանգարանը խոշորագույն գանձարանն է Հայաստանից դուրս գտնվող հայկական արվեստի եւ հուշանմուշների, ներառյալ ձեռագիր մատյանների, հնագույն գորգերի, զգեստների, մետաղադրամների եւ նկարների:

«Մենք երկար ժամանակ անկախ պետականություն չենք ունեցել, բայց մեր հոգեւորականները, բանաստեղծներն ու արվեստագետները ստեղագործել են եւ որպես ժառանգություն թողել արտակարգ գեղեցիկ արվեստի գործեր: Դա ապացուցում է, որ ինքնությունը պահպանելու դեպքում կարելի է նաեւ վերապրել ու ծաղկել օտար տիրապետությունների ներքո: Այս հատորը կենդանի վկայությունն է այդ բոլորի», նշել է այս առթիվ Ռոնալդ Գրիգոր Սյունին, Միչիգանի համալսարանից:

Նորընծա գիրք-ալբոմի մասին ավելի մանրամասնՙ առաջիկա մեր մշակութային հավելվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ