RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2516, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Ուկրաինական «ԽՏՎՈվՊՈ» թերթի անցկացրած հարցման արդյունքներով Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա վաստակել է 75 միավոր: 2-րդ տեղը 38 միավորով զբաղեցրել է Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն: 3-րդ տեղում Կլեյտոն Խավիերն է («Մետալիստ»)ՙ 29 միավոր: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ֆեռնանդինյոն («Շախտյոր»)ՙ 26, Բրաուն Իդեյեն («Դինամո»)ՙ 21, Ռոման Զոզուլյան («Դնեպր»)ՙ 19, Վիլիանը («Շախտյոր»)ՙ 18, Մարկո Դեւիչը («Մետալիստ»)ՙ 16, Եվգենի Կոնոպլյանկան («Դնեպր»)ՙ 16 եւ Ռուսլան Ռոտանը («Դնեպր»)ՙ 15:

Հիշեցնենք, որ թերթն Ուկրաինայի պրեմիեր լիգայի թիմերի մարզիչների ու ավագների, ինչպես նաեւ լրագրողների միջեւ հարցում է անցկացնումՙ որոշելու յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Իսկ առաջնության ավարտից հետո ամփոփվում են արդյունքներըՙ գումարելով յուրաքանչյուր ամիս ֆուտբոլիստի ստացած միավորները:

Մայիս ամսվա արդյունքներով Մխիթարյանը 12 միավորով գրավել է 2-րդ տեղը, իսկ լավագույնն է ճանաչվել «Մետալիստի» հարձակվող Մարկո Դեւիչըՙ 16 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Դնեպրի» հարձակվող Ռոման Զոզուլյանՙ 7 միավոր:

Հատկանշական է, որ «Շախտյորի» ներկայացուցիչները չեն մասնակցում այդ հարցմանըՙ բոյկոտելով այն:

Ընթացիկ մրցաշրջանը Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում կարելի է լավագույնը համարել: Նա 3-րդ տարին անընդմեջ «Շախտյորի» կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր, 25 գնդակով ճանաչվեց լավագույն ռմբարկուՙ գերազանցելով Սերգեյ Ռեբրովի եւ Մաքսիմ Շացկիխի արդյունավետության ռեկորդը: Մխիթարյանի համար եւս 25 գոլ խփելն անձնական ռեկորդ է: Մնում է, որ Մխիթարյանն արդյունավետության ռեկորդ սահմանի նաեւ Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում առայժմ նրա հաշվին 10 գոլ է գրանցված: Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականի ռեկորդակիրն Արթուր Պետրոսյանն է, որը ազգային թիմում անցկացրած 69 հանդիպումներում 11 գոլի հեղինակ է դարձել: Հուսանք, որ Մալթայի եւ Դանիայի հավաքականների հետ ընտրական մրցախաղերից հետո Մխիթարյանը կդառնա Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ