RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մյունխենում կայացած գնդակային հրաձգության աշխարհի գավաթի հերթական փուլի մրցումներին մասնակցեցին 78 երկրների շուրջ 700 հրաձիգներ: Հայաստանից կրակագիծ դուրս եկան 4 հրաձիգներ, որոնք մրցեցին միայն հրացանից հրաձգությունում: Մեր մարզիկները համեստ արդյունքներ գրանցեցին ու չկարողանալով մտնել եզրափակիչ փուլ, ավարտեցին ելույթները:

Առավել հաջող էր Հրաչ Բաբայանի ելույթը, որը օդամղիչ հրացանով 10 մետրից հրաձգությունում վաստակելով 620,1 միավոր, զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը: Հայաստանի դրոշի ներքո առաջին անգամ հանդես եկող գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը 613 միավորով գրավեց 93-րդ տեղը: Հիշեցնենք, որ Քրիստիանը վերջերս է ամուսնացել հայ հրաձգուհի Իրինա Աղաջանյանի հետ եւ բնակություն է հաստատել Հայաստանում: Նրա կինը 126 մարզուհիների մրցավեճում 410,8 միավորով գրավեց 57-րդ տեղը: Սվետլանա Տիգրանյանը 401,8 միավորով 113-րդն էր:

Մեր հավաքականի հրաձիգները համեստ արդյունքներ են ցույց տվել նաեւ փոքր տրամաչափի հրացանով 50 մետր եւ 3 դիրքից վարժություններումՙ չկարողանալով եզրափակիչի ուղեգիր նվաճել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ