RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013



Տեղադրվել է` 2013-06-19 22:56:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 931, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ` «ԳԱՖԵՍՃՅԱՆՈՒՄ»

ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆ

Ինչպես արդեն երեկ տեղեկացրել է «Ազգը», Հարություն Կալենցի ցուցահանդեսի բացումը կլինի այսօր, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերումՙ նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երեւույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ եւ կապույտ գույներըՙ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձեւ, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատՙ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները:

Սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձեւավորված լեզուն եւ թե՛ վերջնական հեռացումը իրականությունիցՙ գրեթե վերացական ձեւերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքերՙ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձեւեր ու մոտեցումներ փորձարկում եւ ապա փոխանցում կտավին: Սա գրեթե անհայտ անկյուն է դիտողի համար Կալենցի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության մեջ:

«Հարություն Կալենց. գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը եւս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին, եւ ոչ միայն հայաստանցիներին, ներկայացնելու ճանապարհին, ինչն արտացոլում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաքելությունը: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին եւ ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներինՙ հավասարակշռություն եւ ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ