Ռուսաստանը դարձյալ զենք է վաճառում Ադրբեջանին: Ընդհանուր առմամբ մեկ միլարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքը շուտով, ինչպես տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի»-ի` ՌԴ ՊՆ-ին մոտ աղբյուրը, կտեղափոխվի Մոսկվայից Բաքու: Վերջինս էլ, հավանաբար այդ նորագույն զինամթերքը եւս կամբարի Հայաստանի դեմ երբեւէ օգտագործվելիք զենքերի պահեստում, որոնք մի օր, ինչպես թատրոնի բեմում կախված հրացանը, կկրակեն: ...
Թեեւ Հյուսիսային Իռլանդիայի գագաթաժողովում «Մեծ ութնյակի» երկրների ստորագրած հայտարարության մեջ խոսվում է Սիրիայի հակամարտությունը դիվանագիտական միջոցներով հաղթահարելու մտադրության մասին, ԱՄՆ-ը չի հրաժարվել ռազմաշունչ ելույթներից:
Աշխարհահռչակ հայազգի երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը, չնայած զբաղվածությանը, իրեն հիանալի է զգում եւ դստեր` Սեդա Ազնավուրի հետ կհանդիպի օգոստոսին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեդա Ազնավուրը: «Նա այնքան զբաղված է, որ մենք պետք է ամեն ինչ, նաեւ մեր հանգիստը կազմակերպենք նրա գրաֆիկին համապատասխանեցնելով»,- ասաց շանսոնյեի դուստրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է միայն 5,3 տոկոսով: 5 ամիսներին աճի տեմպի նվազումը պայմանավորված է մայիս ամսին տնտեսական ակտիվության 1,3 տոկոս անկմամբ: Սակայն նախ ներկայացնենք հունվար-մայիսի ցուցանիշները:
«Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացումներին երեկ հավանություն տվեց կառավարությունը: Համաձայն դրանցՙ առաջարկվում է հնարավորություն ստեղծել դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու համար: Կառավարության եզրակացությամբ, դա կնպաստի երկրի գործարար միջավայրի բարելավմանը: Դրամարկղային գրքի խնդրին բազմիցս ենք անդրադարձել մեր թերթում, փաստել, որ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս հարկային վարչարարության առումով, բայց կարող ...
Սա վերջին տասը ամսում «Ազգ»-ի չորրորդ վերլուծականն է Վրաստանի ներքաղաքական պայքարից եւ հայ-վրացական հարաբերություններից մեր ակնկալիքի վերաբերյալ: Սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Վրաստանում թարմ մոտեցումների եւ նոր գաղափարների մեծ փնտրտուք է: Անցյալ տարի հաղթելով խորհրդարանական ընտրություններումՙ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ նրա գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը կամաց-կամաց տիրապետում են իշխանական լծակներին ...
Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Արեգ Ղարաբեկյանն ավելի քան 30 տարվա փորձառություն ունի ծրագրերի կառավարման, շրջակա միջավայրի ուսումնասիրությունների եւ տրանսպորտային ճարտարագիտության բնագավառներում: 1990-ից նա բազմիցս այցելել է Հայաստան եւ աջակցել արեւմտյան ոճի կառավարման գործընթացների ներդրմանը հայրենիքում:
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդՙ հաշված րոպեների ընթացքում: Անհրաժեշտ է պարզապես հավաքել *444# Ձեր բջջային հեռախոսից, ընտրել «Գրանցվել» մենյուն եւ հետեւել հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:
Մերօրյա Հայաստանում առկա խնդիրներին քաղաքական ու տնտեսվարական միտքը հավանական ու անհավանական բացատրություններ, պատճառաբանություններ ու արդարացումներ է տալիս: Մեկ ժամանակի գործոնն են վկայաբերում, մի այլ անգամ երկրի ընդերքում նավթ ու գազ չունենալը, չմոռանալով հիշել շրջափակումն ու որոշ հարեւանների անբարյացակամությունը: Հայ հանրության որոշակի մասը հասկացել է այսօրինակ վիճակի անհեթեթությունն ու հուսալքության տրամադրությամբ ...
Հունիսի 20-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Իրենց ազգօգուտ եւ եկեղեցանվեր գործունեության համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան տիար Լազար Սուջյանը եւ ...
Սիլվա Տեր-Ստեփանյանի (Նյու Յորք, ԱՄՆ) նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ վեց տարի առաջ Արագածոտն մարզի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հիմնվեց «Խրիմյան կրթօջախը»: Այն իր գործունեության ողջ ընթացքում հետապնդել է գիտակրթական, հասարակական-մշակութային նպատակներ.
Նախիջեւանագետ-հայագետ Արգամ Այվազյանի հերթական հրատարակությունը ներկայացնում է հունահայ Գալֆայան ընտանիքին պատկանող մշակութային արժեքների հավաքածուի արձանագիր իրերի համակարգված պատկերըՙ դրանցից յուրաքանչյուրի նկարագրություններով, գունավոր վերատպություններով:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը կհյուրընկալվի Իտալիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ Իտալիայում նվագախումբը կմասնակցի իտալական Musica Riva փառատոնին որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:
Հունիսի 21-ին շուրջ 32-րդ տարի է նշվում է երաժշտության տոնը, որն այս տարի նվիրված է Էդիտ Պիաֆի երգարվեստին մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ: Այս տարի տոնը Հայաստանում անցկացվելու է «Հայերը` երաժիշտներ» խորագրով: Ի դեպ, տոնն արդեն 6-րդ տարին է նշվում նաեւ Հայաստանում:
Բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է «Սպորտ-Էքսպրեսի» հրապարակումը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մասին: Նա հաստատել է, որ 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», 25-ական տոկոս էլՙ Դոնեցկի «Մետալուրգին» եւ «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից առանց փոխհատուցման է ...
Նոր մրցաշրջանի նախապատրաստական շրջանում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում մարզչական առաջին փոփոխությունը տեղի ունեցավ: Փոխադարձ համաձայնությամբ «Միկայի» հետ պայմանագիրը խզել է թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը: Նրան կփոխարինի «Միկայի» նախկին ֆուտբոլիստ, Հոռնյակի օգնական Արամ Ոսկանյանը:
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նաեւ «Շախտյորի» լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել «Կարպատների» դարպասը Հենրիխի խփած գոլը: Այսպիսին են «Շախտյորի» կայքում անցկացված հարցման արդյունքները: Հարցման 3325 մասնակիցներից 726-ը (21,83 տոկոս) իրենց ձայնը տվել են Մխիթարյանի օգտին:
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին: Հաղթելով իր հետ աղյուսակը գլխավորող Հովհաննես Գաբուզյանին, Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը 4 միավորով գլխավորեց աղյուսակը:
Ղազախական թիմերում հայ ֆուտբոլիստների քանակը գնալով աճում է: Ալմա Աթիի «Կայրաթում» հանդես կգա ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը 2,5 տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ:
Այսօր ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Հանքավանում հերթական ուսումնամարզական հավաքը կսկսի: Մեկ շաբաթ տեւող հավաքի ընթացքում նախատեսված է 2 խաղ անցկացնել: