RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1113, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՌՄԲԱԿՈԾԵԼ ՍԻՐԻԱՆ

Պ. Ք.

Թեեւ Հյուսիսային Իռլանդիայի գագաթաժողովում «Մեծ ութնյակի» երկրների ստորագրած հայտարարության մեջ խոսվում է Սիրիայի հակամարտությունը դիվանագիտական միջոցներով հաղթահարելու մտադրության մասին, ԱՄՆ-ը չի հրաժարվել ռազմաշունչ ելույթներից:

Բլումբերգ գործակալության տեղեկությունների համաձայնՙ հենց այդ փաստաթղթի հրապարակման օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված խորհրդակցությունում եւ առաջարկել է ռմբակոծել Բաշար Ասադի օդուժի այն ռազմակայանները, որոնք օգտագործվում են ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման համար:

Քերրիի հետ վեճի է բռնվել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմպսին: Մի քանի աղբյուրների տվյալներով, Դեմպսին նախազգուշացրել է, որ արտաքին ռազմական միջամտությունը կարող է ունենալ բացասական ծանր հետեւանքներ, եւ որ պետդեպարտամենտը լրիվ չափով չի գիտակցում նման գործողության բարդությունը:

Դեմպսին մասնավորապես ասել է, որ ԱՄՆ օդուժը չի կարողանա պարզապես մեկ-երկու ռումբ նետել կամ մի քանի հրթիռ արձակել սիրիական նշանակետերի վրա եւ դրանով հակամարտությունն ավարտված համարել: Ամերիկացիները ստիպված կլինեն դիմակայել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգին, ուստի կպահանջվի 700 կամ ավելի մարտական թռիչք: Բացի դրանիցՙ Մարտին Դեմպսին հիշեցրել է Պենտագոնի բյուջեի պակասորդի հարկադիր կրճատման մասին, այնպես որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կլինեն խիստ անտեղի:

Պաշտոնական եւ զինվորական աղբյուրներ վկայակոչելովՙ ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Դեմպսին ոչ թե սկզբունքորեն դեմ է արտահայտվել Սիրիային հարվածելուն, այլ միայն նախազգուշացրել է, որ հարկավոր է «պատկերացնել» նման գործողությունների հետեւանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ