RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ 90-ԱՄՅԱԿԸ ԿՏՈՆԻ ՕԼԻՄՊԻԱՅՈՒՄ

Աշխարհահռչակ հայազգի երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը, չնայած զբաղվածությանը, իրեն հիանալի է զգում եւ դստեր` Սեդա Ազնավուրի հետ կհանդիպի օգոստոսին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեդա Ազնավուրը: «Նա այնքան զբաղված է, որ մենք պետք է ամեն ինչ, նաեւ մեր հանգիստը կազմակերպենք նրա գրաֆիկին համապատասխանեցնելով»,- ասաց շանսոնյեի դուստրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հրաշալի ու կարեւոր ծրագիր ունեն իրագործելու 2014 թ. Օլիմպիայում` մեծ երաժշտի ծննդյան 90-ամյակին:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիս 22-ին Փարիզում: Նշանավոր ֆրանսահայ երգահանն ու շանսոնների կատարողը շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մաման», «Բոհեմը», «Նա», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Երկու կիթառ»: Արժանացել է մի շարք կոչումների ու մրցանակների: 2009 թ.-ի մայիսի 4-ից` Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ