RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



ՕՇԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1011, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱՎԱՐՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Խրիմյան կրթօջախում»

Սիլվա Տեր-Ստեփանյանի (Նյու Յորք, ԱՄՆ) նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ վեց տարի առաջ Արագածոտն մարզի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հիմնվեց «Խրիմյան կրթօջախը»: Այն իր գործունեության ողջ ընթացքում հետապնդել է գիտակրթական, հասարակական-մշակութային նպատակներ.

- Նպաստել հանրակրթական դպրոցում ստացած գիտելիքների ամրապնդմանը, լրացուցիչ դասընթացների միջոցով ուսումնասիրել գիտության, կրթության, մշակույթի, կրոնի հայ ականավոր գործիչների կյանքն ու անցած ուղին, առավել մանրամասնորեն ծանոթանալ նրանց ազգանվեր գործունեությանը.

- օժանդակել եւ նպաստել երեխաների աշխարհընկալմանը, ձեւավորմանն ու զարգացմանը, ապագա նպատակների որոշակիացմանը եւ դրանց իրականացմանը, ավելորդ բարդույթներից ազատվելուն:

Նախօրոք ծրագրված դասերն անցկացնում են Երեւանի տարբեր բուհերից հրավիրված մասնագետները, ովքեր հարց ու պատասխանի անմիջական զրույցի միջոցով սովորեցնում են երեխաներին ինքնուրույն մտածել եւ եզրահանգումներ կատարել: Դասախոսություններ են կարդացվում իրավագիտական թեմաներով` երեխաների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, սովորեցնում են ճիշտ արտահայտվել, սեղանի սպասքից բարեկրթորեն օգտվել, կարողանալ անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերել, պահպանել անձնական հիգիենան, լրագրության հիմունքներ սովորել եւ այլն: Տարվա ընթացքում երեխաները պարտադիր այցելում են երեւանյան թանգարաններ ու պատկերասրահներ, ինչպես նաեւ լինում են Հայաստանյան պատմամշակութային տարբեր վայրերում:

Կրթօջախի դասերն ընթանում են շաբաթական մեկ անգամ` երեք ժամով, եկեղեցու դպրանոցում, որին կարող են մասնակցել նախակրթարանն ավարտած բոլոր երեխաները:

Առաջին իսկ տարվա արդյունքերն ամփոփելիս ուրախությամբ արձանագրվեց, որ գյուղի երեխաները չափազանց հետաքրքրված են եւ պատրաստակամորեն են մասնակցում դասերին, որն էլ մեծ հպարտություն է ներշնչում` սկսած գործը առավել հետեւողական ու շարունակական դարձնել հատկապես գյուղական միջավայրում:

Արդեն իսկ տեսանելի է, որ տարեցտարի նոր գաղափարներ են ծնվում եւ ի հայտ գալիս նորանոր ծրագրեր:

Օրերս վեցամյա ծրագրի ավարտական առաջին 5 շրջանավարտները հանդիսավոր պայմաններում Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հայրերի, Իրմա եւ Սիլվա Տեր-Սոեփանյանների, գյուղի հասարակայնության, ծնողների, տնօրենուհի Կարինա Սարգսյանի, հյուրերի ներկայությամբ ստացան «Խրիմյան կրթօջախի» ավարտագրերը, Առաջնորդարանի վկայականները, եւ ԱՄՆ-ի Սուրբ Պետրոս համալսարանի վկայականները, իսկ 3-րդ տարվա 23 շրջանավարտներ ստացան ազգանշանները: Հոգեւոր հայրերի օրհնությունից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Թերեւս ամենաէական եւ շոշափելի ձեռքբերումը այն էր, որ «Խրիմյան կրթօջախի» այս տարվա բոլոր հինգ շրջանավարտներն էլ դիմել են Երեւանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններՙ ուսումը շարունակելու:

Բարի մուտք մեծ կյանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ