RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



ՓԱՌԱՏՈՆ

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից 8-ը տեղի կունենա «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացմանը մասնակցում է ընդամենը երկու դերասան:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ընդգծում է. «Հայաստանում տարբեր բնույթի ներկայացումներ են անցկացվում, բայց այս մեկի տեղը կարծես բաց էր մնացել: Գաղափարը շատ հետաքրքրական էր եւ ընդունելի»:

Փառատոնին հայտ են ներկայացրել Հայաստանի եւ արտերկրի 25 թատրոններ, որոնցից ընտրվել են 20-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Վրաստանը: Մասնակիցների թվում են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, Կիեւի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Կամերային եւ Կամերային երաժշտական թատրոնները, Մհեր Մկրտչանի անվան արտիստական թատրոնը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաեւ ֆրանսիացի դերասաններ Թիերի Շարպիոն եւ Լալի Մեգնանը:

«Ես դեմ չեմ մոնոներկայացումներին, բայց դրանց թերությունն այն է, որ դերասանը շփվում է միայն հանդիսատեսի հետ եւ միայն պատմողական բնույթի ներկայացում է ստացվում: Ինձ համար թատրոնն սկսվում եւ վերջանում է այնտեղ, երբ դերասաններն են իրար հետ շփվում, երբ կա շարժում, թեմայի զարգացում, հոգեբանական վիճակի փոփոխություն: Թատրոնն այդ դեպքում է դառնում թատրոն»,- ասաց փառատոնի նախագահ Նիկոլայ Ծատուրյանը:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումով, փակման արարողությունը հուլիսի 8-ին, Կիեւի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումով:

Փառատոնի շրջանակում նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ ամենօրյա քննարկումներ:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնիի մասնագիտական հանձնախմբի անդամներն են` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դերասան Անատոլի Կոտը, դերասան Վարդան Պետրոսյանը, դրամատուրգ Աննա Աղասարյանը, կինոռեժիսոր Լեւոն Մինասյանը, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Փառատոնային ներկայացումները կկայանան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ Արվեստների ակադեմիայի դահլիճում:

Փառատոնին աջակցում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ