RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՏԱԼԱԿԱՆ Musica Riva ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը կհյուրընկալվի Իտալիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ Իտալիայում նվագախումբը կմասնակցի իտալական Musica Riva փառատոնին որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:

Հուլիսի 20-ինՙ փառատոնի հանդիսավոր բացման արարողության ժամանակ, նվագախումբը ելույթ կունենա մենակատար թավջութակահար Նատալյա Գուտմանի, իսկ հուլիսի 24-ին` դաշնակահար Ալդո Չիկոլինիի հետ: Այնուհետ կհետեւեն համերգներ հուլիսի 27-ին, օգոստոսի 1-ին եւ 3-ին, ինչպես նաեւ հուլիսի 30-ին, երբ հանդիսատեսին կներկայացվի հայկական երաժշտության երեկո, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Համերգի ընթացքում կհնչեն հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա) եւ Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան):

Իտալական Musica Riva փառատոնը հիմնված է 30-ամյա պատմության եւ արդեն իսկ ձեւավորված ինքնատիպ ավանդույթների վրա. յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների:

Այս տարի Իտալիայում` Ռիվա դել Գարդայում, ամառային ամիսներին անցկացվող փառատոնն արդեն կհյուրընկալի հայաստանյան երաժիշտների` ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի: Փառատոնի շրջանակներում Իսահակ Կարաբչեւսկու մատուցմամբ կանցկացվեն նաեւ դիրիժորների վարպետության դասեր, որոնց ընթացքում կրկին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Նախքան Իտալիա մեկնելը ՀՊԵՆ-ի անսամբլները հունիսի 26-ին հանդես կգան համերգով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը օրերս դարձել է Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers Association-IAMA) անդամ: IAMA-ն միակ համաշխարհային ասոցիացիան է, որն զբաղվում է դասական երաժշտության արտիստների մենեջմենթով: Այն սպասարկում է իր բոլոր անդամների մասնագիտական կարիքները եւ նպատակ ունի բարձրացնել երաժշտական ոլորտի կառավարման մասնագիտական չափանիշները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ