RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մ. Հ.

Հունիսի 21-ին շուրջ 32-րդ տարի է նշվում է երաժշտության տոնը, որն այս տարի նվիրված է Էդիտ Պիաֆի երգարվեստին մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ: Այս տարի տոնը Հայաստանում անցկացվելու է «Հայերը` երաժիշտներ» խորագրով: Ի դեպ, տոնն արդեն 6-րդ տարին է նշվում նաեւ Հայաստանում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը 2010 թվականից սկսած երաժշտության տոնի պաշտոնական գործընկերն է եւ աջակցություն է ցուցաբերում մշակութային ծրագրերին ու առաջիկայում էլ կշարունակի աջակցել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ լրագրողների հետ հանդիպմանը բնական համարեց Հայաստանի մասնակցությունը երաժշտության տոնին, քանի որ չէր կարող չմասնակցել. «Աշխարհում հայերից ավելի երաժշտաստեր ու երգասեր ազգ չկա: Երաժշտության հանդեպ սերը հայերի ու ֆրանսիացիների միջեւ եղած ընդհանուր գծերից մեկն է: Շառլ Ազնավուրից ավելի լավ ոչ ոք չի կարող մարմնավորել հայերի ու ֆրանսիացիների մոտ առկա այդ հակումը դեպի երգը»:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ իր հերթին ասաց, որ Երեւանում մի քանի հարթակներում կազմակերվելու են տոնական միջոցառումներ, այդ թվում նաեւ «Հաղթանակ» զբոսայգում, ինչպես նաեւ մարզերում:

Ինչպես նշեցին բանախոսները, այս տարի Ֆրանսիայի դեսպանության տարածքում տեղի կունենա սկսնակ եւ սիրողական կատարողների համերգ` 25-30 տարեկան երաժիշտների, երգիչների շրջանում:

Նշենք, որ երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում: 2007 թվականից ի վեր տոնվում է նաեւ Հայաստանում, իսկ 2009-իցՙ նաեւ Հայաստանի մարզերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ