RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 971, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ 25 ՏՈԿՈՍԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԻՆ»»

Բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է «Սպորտ-Էքսպրեսի» հրապարակումը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մասին: Նա հաստատել է, որ 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», 25-ական տոկոս էլՙ Դոնեցկի «Մետալուրգին» եւ «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից առանց փոխհատուցման է Դոնեցկ տեղափոխվել: Ռուբեն Հայրապետյանը նաեւ նշել է, որ արդեն մեկ տարի է, ինչ «Փյունիկի» նախագահն իր որդին է:

Հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահը նաեւ նշել է, որ արդեն 18 տարի է, ինչ չի խառնվում մարզիչների որոշումներին: Այս առնչությամբ նա մի դեպք պատմեց. «1994-ին «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում մրցում էր «Վանի» հետ: «Փյունիկը» պարտվում էր 0-1 հաշվով, երբ 11 մ հարվածի իրավունք ստացավ: Գնդակին մոտենում էր Վարդան Մինասյանը, բայց տրիբունայից Խորեն Հովհաննիսյանին ասացի, որ թող Արսեն Ավետիսյանը հարվածի, քանի որ նա արդեն 39 գոլ էր խփել եւ ցանկանում էի, որ 40-րդը խփեր: Սակայն դարպասապահը որսաց գնդակը: Արսենն ընկճվեց, Մինասյանը նեղվեց: Դրանից հետո ես երդվել եմ, որ չեմ խառնվելու մարզչի որոշումներին»:

Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ հավաքականում տիրող մթնոլորտին. «Իրականում խնդիրներ կան: Հավաքականի ֆուտբոլիստները մեկ խաղացողի նկատմամբ վատ են տրամադրված: Անունը չեմ նշի, քանի որ ցանկանում եմ կարգավորել հարցը: Բայց եթե ամեն ինչ շարունակվեց, խոստանում եմ հրապարակել նրա անունը: Իմ կարծիքով, խնդիրը նրա սխալ պահելաձեւն է: Այո, կան 1-2 ֆուտբոլիստներ, որոնք իրենց վատ են պահում, մտածում են, թե մի գլուխ բարձր են մյուսներից: Հիմա իրավունք ունե՞մ միջամտելու, թե՞ թողնեմ, որ իրար մեջ գզվռտվեն: Ո՞վ է ասել, թե հավաքականի բոլոր խաղացողները հասուն մարդիկ են: Նրանց մեծ մասը երեխաներ են:

Իսկ ահա հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին իր լավ պահվածքով շարունակում է զարմացնել: Ռոմանը հիանալի մարդ է, նա ինձ զարմացնում է իր մարդկային որակներով: Նա հավաքականում հանդես կգա այնքան, որքան Աստված նրան առողջություն կպարգեւի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ