Իշխանության մեջ ինչ-որ բան է կատարվում: Սա թեեւ ընդհանուր առմամբ նկատելի էր բավական տեւական ժամանակ, բայց վերջերս ավելի սրվեց: Կարծես իշխանության տարբեր թեւերին թույլ են տվել իրար խժռել` տեսնելու համար, թե ո՞վ ում հախից կգա: Եվ սա բավական տեսանելի էր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ: Ու բոլորովին էլ այն ...
Ադրբեջանական մամուլն անոնսավորել էր, որ «հունիսի երրորդ տասնօրյակում նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի Բրյուսել, որտեղ, հավանաբար, հանդիսավոր պայմաններում կհայտարարվի հարավային գազային երթուղու վերջնական երթուղու ընտրության մասին»:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը պատժախցում ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել: Հազրոյանը պատժախուց էր տեղափոխվել հունիսի 11-ինՙ աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար, եւ նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տուժ: Հազրոյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ հարավային զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի ...
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստում Երեւանում խմելու ջրի սակագին է հաստատել 170,256 դրամ 1 խմ դիմաց: Ներկայումս գործող սակագնով «Երեւան ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը կազմում 174,059 դրամ: Նոր` մոտ 4 դրամով էժան սակագները ուժի մեջ կմտնեն 2013-ի ...
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերությանՙ «Սպայկայի» նոր արտադրամաս: Ընկերությունում հավաստիացրին, որ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսության հզորությունը կեռապատկվի:
Լեհաստանի Սենատը ընդունել է բանաձեւ Վոլինի կոտորածիՙ 1943 թ. էթնիկական հակամարտության 70-ամյակի կապակցությամբ: Այդ հակամարտության հետեւանքը դարձել էր Վոլինի լեհ բնակչության ոչնչացումը:
Դաղստանի հարավային մասը արդեն գրեթե լիովին կառավարվում է Բաքվից, այլ ոչ թե Մոսկվայից եւ Մախաչկալայից: Տվյալ իրավիճակը սպառնում է արդեն ոչ միայն լեզգիներիՙ որպես ժողովրդի գոյատեւմանը, այլեւ ամբողջ ռուսական պետության ազգային անվտանգությանը:
Երեկ տեղի ունեցավ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը, եւ Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն այցելեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սահմանված առավելագույն արագության տուգանքների չափերի փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուգանքները մնում են նույնը: Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը :
Գրում եմ Ձեզ կրկին: 2011 թվի հուլիսին Ձեզ էի ուղարկել մի բաց նամակ, որը Դուք հինգ օր անց ուղարկեցիք քրեական հետաքննության: Շնորհակալ եմ, որ Դուք անմիջապես, շատ արագ արձագանքեցիք իմ նամակին:
Երեւանում երեկ բացված «Խելացի լուծումներՙ խելացի երկրների համար» խորագրով «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցում էին 62 կազմակերպություններ, 43-ը տեղական, մյուսներըՙ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական եւ այլ ընկերություններ: Ֆորումի բացմանը ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը :
Ընթերցանության ճգնաժամի մակարդակը գնահատելու եւ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով «Սենսեյ» մարկետինգ ակադեմիան հետազոտություն է անցկացրելՙ պարզելու ընթերցանության ոլորտի հիմնախնդիրները:
Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ.-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորածՙ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը:
«Ազգ» օրաթերթի հունիսի 7-ի համարում տպագրված «Օրինագծեր, որոնք դեմ են հայկական ընտանիքին» հոդվածին ուղղված ստացել ենք նամակ-արձագանք «Արեգ» գիտավերլուծական կենտրոնից:
«Ազգի» հունիսի 12-ի համարում տպագրված «Սպիտակի մի բնակչի պատմություն» վերնագրով հոդվածում թյուրիմացաբար սխալ է տպագրվել այն մասում, որտեղ ասվում է, թե Սերյոժա Պողոսյանը հարկը չի վճարել: Իրականում Սերյոժա Պողոսյանը 2004-2013 թվականներին տարեկան մուծել է 1250 դրամ հողահարկ եւ ունի բոլոր անդորրագրերը:
Ցուցահանդեսի բացմանը չհասցրի (ճանաչողները կասեն, ինչպեսՙ սովորաբար), Կասկադի ներքնասանդուղքների վերին հարկում արդեն հերթապահ հսկիչը չի թողնում բարձրանալՙ հրավիրատոմս չեմ վերցրել, ինքնահաստատող մի թուղթ էլ չկա: Միակըՙ թերթի օրվա համարն է պայուսակումս, որ ցույց եմ տալիս, ու մարդը ժպտում է, թեՙ անցի: Հյուրերն արդեն ցրվում են, այսպիսի ցուցահանդեսներին մասնակից գրեթե նույն ...
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» եւ հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արձակուրդից հետո միացել է Կրասնոդարի «Կուբանի» իր խաղընկերներին, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում: Արասը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» հավանաբար չկայանա: Ըստ բրիտանական Mirror-ի, հունիսի 21-ին Հենրիխ Մխիթարյանը պետք է բուժզննում անցներ «Լիվերպուլում», սակայն դա տեղի չի ունենա: Այդ օրը բուժզննում կանցնի միայն «Սեւիլիայի» 20-ամյա հարձակվող Լուիս Ալբերտոն, որը կդառնա Բրենդան Ռոջերսի թիմի հերթական նորեկը: Թերթի կարծիքով, տրանսֆերային գործարքը կարող է ձախողվել, քանի որ ՀՀ ...
Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը նոր հաղթանակ տոնելով Վահե Բաղդասարյանի նկատմամբ, 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 4-ական միավորով առաջատարին հետապնդում են Արթուր Չիբուխչյանն ու Զավեն Անդրեասյանը: Արթուրը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին, Զավենը պարտության մատնեց Արտաշես Մինասյանին:
Armchess.am-ի տեղեկացմամբ 9-ամյա Գոհար Թամրազյանը նվաճել է մինչեւ 12 տարեկանների Շվեյցարիայի շախմատի չեմպիոնուհու կոչումը: Գոհարը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա իր ուժերն է չափել նաեւ տարիքով ավելի մեծՙ մինչեւ 16 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում, որտեղ գրավել է մրցանակային 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր է զիջել չեմպիոնուհու տիտղոսը նվաճած ...
Սեպտեմբերի 22-26-ը Երեւանում կանցկացվի շախմատի համալսարանական թիմերի միջազգային բաց մրցաշար, որում կխաղարկվի հայ անվանի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի անվան գավաթը: Մրցաշարի կազմակերպիչը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանն է: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Հուլիսի 4-8-ը Սկոպիեում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանն են նախապատրաստվում Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականի անդամները: Նրանք օրերս ավարտել են ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Հունիսի 24-ին հավաքականն իր վերջին հավաքը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, որից հետո կմեկնի մրցավայր: