RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013



րվա հետքերով

Տեղադրվել է` 2013-06-22 11:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1029, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1943-ԻՆ 100 ՀԱԶԱՐ ԼԵՀԵՐԻ ՋԱՐԴԸ

Լեհաստանի Սենատը ընդունել է բանաձեւ Վոլինի կոտորածիՙ 1943 թ. էթնիկական հակամարտության 70-ամյակի կապակցությամբ: Այդ հակամարտության հետեւանքը դարձել էր Վոլինի լեհ բնակչության ոչնչացումը:

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ բանաձեւում 70-ամյա վաղեմության դեպքերը կոչվում են «էթնիկական զտումՙ ցեղասպանության նշաններով»: Փաստաթղթում ընդգծվում է, որ լեհերի բնաջնջման պատասխանատվությունն ընկնում է ուկրաինացի ազգայնականների կազմակերպությանՙ «Ուկրաինայի ապստամբական բանակի» վրա: Դրա մարտիկները հայտնի են նաեւ որպես բանդերականներ:

Բանաձեւում այն պնդումն է արվում, թե բանդերականների լեհ զոհերի թիվը հասնում է մոտ 100 հազարի:

«Լեհերը ձգտում են ուկրաինացիների հետ հաշտության եւ բարեկամության: Ի դեպ, իսկական հաշտությունը կարելի է կառուցել միայն ճշմարտության ու ոճրագործության համատեղ դատապարտման վրա», ընդգծում են բանաձեւի հեղինակները:

Ուկրաինայի «Ազատություն» ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Պանկեւիչը իր հերթին հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները պետք է խոստովանեն «Վիսլա» հանցավոր գործողությունը (լեհական տարածքներից ուկրաինացիների արտաքսումը 1947 թ.): Նրա կարծիքով, Վարշավայում պետք է ընդունեն, որ այդ իրադարձությունները եղել են «ուկրաինացիների էթնոցիդ»:

1920-ականների վերջերին ստեղծված ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունը հանդես էր գալիս էթնիկ ուկրաինացիներով բնակեցված տարածքներում միասնական պետության ձեւավորման օգտին: Դրա մարտական թեւը «Ուկրաինայի ապստամբական բանակն» էր: Երկրորդ աշխարհամարտի տարիներին «բանակի» ներկայացուցիչները համագործակցում էին հիտլերականների հետ, «բանակը» գործում էր կարմիրբանակայինների եւ պարտիզանների դեմ, ինչպես նաեւ իրականացնում էր պատժիչ գործողություններ քաղաքացիական բնակչության դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ