RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿՐԿԻՆ «ՁԿՆԿԻԹԻ» ՄԱՍԻՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքականությունը հաճախ են վատ պիտակներով ներկայացնում, հատկապես երբ իրականացվում է փողի ու կոռուպցիայի այլ տեսակների դրսեւորմամբ: Երբեմն էլ այդ փողային հարաբերությունները որոշակի պաշտոնական տեսք են ստանում ու հատկապես խորհրդարանական մակարդակներում հնարավոր դարձնում ուզածդ բովանդակությամբ թղթերի ընդունումը` կլինի հայտարարություններրի, բանաձեւերի, թե անգամ օրենքների տեսքով:

Որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բավականին ժամանակ լոբբիստների գործունեության դաշտ է հիշեցնում, փոխանակ մարդու իրավունքներով մտահոգվելու, նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ Ադրբեջանը «ձկնկիթային» մոտեցումներով է դիվանագիտություն իրականացնում նույն այդ վեհաժողովում, որտեղ հատկապես իսպանացի, բրիտանացի, որոշ դեպքերում նաեւ իտալացի խորհրդարանականների պարագայում գործ ունի «սոված» գործիչների հետ:

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ հերթական նստաշրջանը` ոչ այնքան նշանակալի, բայց հետաքրքրական զարգացումներ խոստացող օրակարգով: Ադրբեջանի «ձկնկիթային» դիվանագիտությանն է անդրադարձ կատարվում ԵԽԽվ խորհրդարանական, էստոնացի պատգամավոր տիկին Մաիլիս Ռեպսի զեկույցում, որը քննարկվելու է հունիսի 26-ին:

«Կոռուպցիան վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայությանը» վերնագրված փաստաթղթում զեկույցի հեղինակը հիշեցնում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, անդրադառնալով նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցին, ինչպես նաեւ ադրբեջանական տարբեր հաստատություններում ու կառույցներում մեծ գումարներով կաշառք տալու փաստերին: Մասնավորապես, զեկույցի 30-րդ կետում էստոնացի խորհրդարանականը նշում է, որ դատական ոլորտի կոռուպցիան Ադրբեջանում սերտ կապեր ունի քաղաքական կռուպցիայի հետ, հատկապես որ շատ դեպքերում կառավարությունը ներկայացնող կամ կառավարության հետ սերտ կապեր ունեցողներն էլ հենց կոռուպցիոն դեպքերի «հերոսներն» են:

Զեկույցի 34-րդ կետում նշվում է այնպիսի դեպքերի մասին, որոնց ժամանակ Ադրբեջանում ընդհուպ 1,3 միլիոն դոլար կաշառք պահանջելու բացահայտումներ են եղել` ադրբեջանական խորհրդարանում տեղ ունենալու համար:

Նույն փաստաթղթի 36-րդ կետը անդրադառնում է Եվրոպայի խորհրդում եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից անհամապատասխան լոբբիինգի իրականացմանը: Մեջբերումներ են արված Եվրոպական կայունության նախաձեռնության «ձկնկիթային դիվանագիտություն» ուսումնասիրությունից, ըստ որի ադրբեջանական դիվանագիտության «հաջողությունը» Եվրոպայի խորհրդում` լռեցնելու մարդու իրավուքնների հարցերին վերաբերող, նաեւ քաղբանտարկյալների առումով բարձրաձայնվող մտահոգությունները խորհրդարանականներին առաջարկվող թանկարժեք նվերների ու համարժեք մոտեցման արդյունք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ