RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 729, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱԶԻՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ

Orange Հիմնադրամի աջակցությամբ եւ Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի (ԳԵՄՀ) ջանքերով այսուհետեւ Հայաստանի կույրերի միավորման տարածքում կգործի վերազինված ստուդիա, որտեղ հնարավոր կլինի ձայնագրել հայերեն աուդիոգրքեր կույր եւ թույլ տեսողություն ունեցող անձանց համար: Ձայնագրման այս ստուդիան, որը հիմնվել է տասնյակ տարիներ առաջ, թեեւ մշտապես շարունակել է գործել, այդուամենայնիվ մինչ օրս օգտագործում էր հին ձայներիզներ: Ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ այսուհետեւ հնարավոր կլինի աուդիոգրքերը ձայնագրել CD եւ MP3 ֆորմատներով, իսկ արդեն եղած ձայներիզներում եղած բովանդակությունը թվայնացնել:

«Հաշմանդամությունը եւ մասնավորապես տեսողական խնդիրներ ունեցող անձինք Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Մեծ ուրախությամբ ենք մասնակցում այս նախաձեռնությանը, որը թույլ է տալու տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորինս հասանելի դարձնել հայ եւ արտասահմանյան գրականությունը: Իհարկե, արդեն իսկ բավականին քանակությամբ գրականություն կա բրայլյան այբուբենով, սակայն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս նաեւ ունենալ խոսող գրքերՙ էլ ավելի մեծ հարմարավետության համար», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

ԳԵՄՀ գործադիր տնօրեն Սուսաննա Հայրապետյանն ավելացրեց, որ նախագիծն ունի պատմական արժեք, քանի որ թույլ կտա տասնյակ տարիների ընթացքում հավաքագրված հայ գրականության մեծագույն արժեքները փոխանցել սերնդեսերունդ աուդիո տարբերակով:

Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12.000 կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կույրերի միավորման հետ: Հենց միավորումն իր ներկայացուցիչների միջոցով պիտի Հայաստանի տարբեր վայրերում բնակվող կույրերին հասնի աուդիոգրքերը, որոնք կարեւոր են բոլորի եւ առավել եւսՙ տեսողությունը մեծ տարիքում կորցրած անձանց համար, ովքեր շատ դեպքերում բրայլյան այբուբենով գրականությունից չեն կարող օգտվել:

Նախագծի մեկ այլ բաղկացուցիչն է www.audiolibrary.am համացանցային աուդիոգրադարանի համալրումը նոր գրականությամբ, որտեղ մեծամասամբ ընդգրկվելու են հայ եւ արտասահմանյան դասական գրականության նմուշներ:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 8,700,000 դրամ:

Հիշեցնենք, որ հոգալով տեսողության խնդիրներ ունեցող անձանց մասինՙ արդեն երկու տարի ի վեր Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացնում է մի բարեգործական նախագիծՙ ուղղված Հայաստանի մարզերի բնակիչներին, որի նպատակն է անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցողներինՙ ներառյալ անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Մինչ օրս բարձրակարգ ակնաբուժական խումբը եղել է Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերումՙ աջակցություն ցուցաբերելով առավել քան 37.000 մեծահասակների ու երեխաների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ