RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ՎԱՐԴԱՎԱՌ-2013» ՓԱՌԱՏՈՆ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

Մեկնարկել են «Վարդավառ-2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Սիրահարների այգում:

«Վարդավառ 2013» փառատոնի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:

Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են խաղեր ու մրցույթներ, ինչպես նաեւ լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, որի մասնակիցները որոշակի գումար կնվիրաբերեն: Հավաքված գումարը Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը:

Նախաձեռնության հեղինակներ` ՄԱՐՕԳ մարկետինգ ընկերությունը եւ դիզայներ Արա Ասլանյանը նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները եւ մատնանշել ազգայինը:

Հին ժամանակներում Վարդավառը համախմբել է մարդկանց. սիրահար տղան ու աղջիկն այդ օրը հնարավորություն են ունեցել ազատ տեսնվելու, տարբեր ազգեր, հարուստ ու աղքատ, բարեկամ ու թշնամի նստել են նույն սեղանի շուրջը. հարսը ջրել է սկեսրոջն ու սկեսրայրին, սանիկը` սանամորը: Տոնը միավորել է բոլորինՙ անկախ ամեն ինչից ու սփռել սեր, հանդուրժողականություն ու հավասարություն:

Վորլդ Վիժն Հայաստանը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ