RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 972, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՖԻԴԵ-Ի 2013-Ի ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՒՄ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Դիլիջանում ՖԻԴԵ-ի 2013-ի կանանց մրցաշարի մասնակիցներն ու լրագրողները ապահովված են գերարագ ինտերնետ կապով

Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց 2013-ի մրցաշարի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն Դիլիջանի երկրաբանական թանգարանի եւ Dilijan Resort & SPA հյուրանոցի տարածքներն ապահովում է ինտերնետ հասանելիությամբ եւ աջակցում ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների եւ մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեն մրցաշարը դիտելու առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը կարող են վերբեռնվել եւ հասանելի դառնալ լայն հանրությանը: Քանի որ դիտողներն ինտերնետի միջոցով ավտոմատ կերպով գրանցվում են ՖԻԴԵ-ի վեբկայքում, շախմատի սիրահարները կարող են նաեւ անմիջապես տնից հետեւել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:

Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ մրցաշարի հյուրերն իրենց տրամադրության տակ ունեն գերարագ Wi-Fi ինտերնետՙ տեղեկությունները փոխանակելու, ինչպես նաեւ հյուրանոցից իրենց ընտանիքների եւ մտերիմների հետ կապի մեջ մնալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետեւում են ցանցի աշխատանքին եւ անհրաժեշտության դեպքում` մասնակիցների եւ հյուրերի համար ապահովում տեխնիկական աջակցություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մի նախագծի, որը ձեռք է բերել ազգային հաղթանակների եւ հպարտության նշանակություն: Մենք` հայերս, լինելով ոչ մեծաթիվ ազգ, շախմատային հսկա ենք աշխարհում: Փաստ, որն ապացուցում է, որ մտավոր կապիտալը մեր մրցակցային առավելությունն է:

«ԳրանՊրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան եւ Հայաստանը:

Միջազգային կարեւորագույն այս մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն ՏիգրանՊետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963թ. Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ