RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 901, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Ջերմուկում վերջնագիծը հատեց Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին 55 շախմատիստներ: Վերելքով հանդես եկավ Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել առաջին տեղը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Ռոբերտը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեց եւ միայն 6-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց Զավեն Անդրեասյանի հետ մրցավեճում: Հաջորդ տուրում Հովհաննիսյանը հաղթեց Հակոբ Վարդանյանին, իսկ ավարտական 2 տուրերում հաշտություն կնքեց Անդրեյ Գորովեցի եւ Ռոբերտ Աղասարյանի հետ:

Հաղթողից մեկ միավորով հետ մնացին Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանն ու բելառուս Անդրեյ Գորովեցը: Հենց նշված հերթականությամբ էլ շախմատիստները ելնելով լրացուցիչ գործակիցներից, զբաղեցրին 2-4-րդ տեղերը: Նշենք, որ Տեր-Սահակյանն ու Գորովեցն էլ անպարտելի մնացին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ