RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 877, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Դիլիջանում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարում առայժմ անհաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը: 5-րդ տուրում Էլինան ոչ-ոքի խաղաց Բաթչիմեգ Թուվշինթուգսի հետ: Հաջորդ տուրում Էլինայի մրցակիցը հնդիկ Հարիկա Դրոնավալին էր, որը հաղթեց հայ շախմատիստուհուն: 7-րդ տուրում Դանիելյանը մրցում էր Վիկտորիա Չմիլիտեի հետ: Այս անգամ էլ Էլինային չհաջողվեց ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

7 տուրից հետո Էլինա Դանիելյանը 2 միավորով եզրափակում էր աղյուսակը, իսկ առաջատարը 5,5 միավոր վաստակած Համպի Կոներուն էր: Նա ոչ-ոքի էր խաղացել Բելա Խոթենաշվիլու հետ եւ հաղթել էր Աննա Մուզիչուկին ու Անտուանետա Ստեֆանովային:

Երեկ կայացած մրցաշարի 8-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով խաղաց Աննա Ուշենինայի հետ: 55-րդ քայլին մրցակցուհիները հաշտություն կնքեցին: 8-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: Միավորը կիսեցին Վիկտորիա Չմիլիտեն եւ Համպի Կոներուն, Նանա Ձագնիձեն եւ Անտուանետա Ստեֆանովան, Օլգա Գիրյան եւ Աննա Մուզիչուկը, Բաթչիմեգ Թուվշինթուգսն ու Բելա Խոթենաշվիլին: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Տատյանա Կոսինցեւան, որն առավելության հասավ Հարիկա Դրոնավալիի նկատմամբ:

8-րդ տուրից հետո Համպի Կոներուն 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան կես միավոր է զիջում Աննա Մուզիչուկը: 4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Տատյանա Կոսինցեւան եւ Նանա Ձագնիձեն: Էլինա Դանիելյանը 2,5 միավորով եզրափակում է աղյուսակը:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Տատյանա Կոսինցեւայի հետ: Առաջատարը` Համպի Կոներուն կխաղա Նանա Ձագնիձեի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ