RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 888, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՎԻՃԱՐԿԵՑԻՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Երեւանի հեծանվահրապարակում ավարտվեց արցախյան պատերազմի հերոս, Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի 12-րդ հանրապետական հուշամրցաշարը, որին մասնակցում էին տարիքային 3 խմբերը ներկայացնող մոտ 25 հեծանվորդներ:

Մեծահասակների մրցումներում հաղթող ճանաչվեց «Հայաստան» մարզական միության սան Հովհաննես Հովհաննիսյանը, որին հանձնվեց մրցաշարի փոխանցիկ գավաթը: Այս տարի գավաթի վրա փորագրվեց նրա անուն-ազգանունը: 2-րդ տեղը գրավեց Վարշամ Դարբինյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Մարությանը: Բոլոր մրցանակակիրներն էլ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողներ են:

Երիտասարդների մրցաշարում մրցատարածությունը բոլորից արագ հաղթահարեց «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչ Սարիբեկ Ավետիսյանը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Հրայր Հովհաննիսյանն ու Հակոբ Սահակյանը:

Պատանիների մրցավեճում ուժեղագույնը կրկին «Հայաստան» մարզական միության պատվիրակն էրՙ Դավիթ Ստեփանյանը: Արծաթե մեդալը նվաճեց Էդգար Ստեփանյանը, բրոնզե պարգեւը բաժին հասավ Էդգար Բագրանյանին:

«Դինամո» մարզական ընկերությունը հատուկ գավաթով պարգեւատրեց մրցումների ամենակրտսեր մասնակից, 13-ամյա Լեւոն Դավթյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ