RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Տեղադրվել է` 2013-06-25 23:27:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1295, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ՞Ց

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպմանը պետք է սպասել ոչ վաղ, քան Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո»,- այսպիսի կտրուկ խորագրի տակ է հանդես եկել իրեն «Վ. Տ.» անվանած ադրբեջանցի մեկնաբանը (տես http://www.vesti.az/news/163199): Այդ բավական ծավալուն նյութում ուշադրության արժանի է երկու ընդգծում:

Առաջինը ձեւակերպված է այսպես. «Երեւանը եւ Բաքուն շարունակում են ...ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց սկզբունքները շարադրել իրենց ձեռնտու դիրքերից: Բաքվի տեսակետիցՙ այդ սկզբունքները ենթադրում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի «շրջակայքի ադրբեջանական բոլոր 7 շրջանների ազատագրում» (չակերտները մերն են- Վ. Ա.), ապա նոր միայն «Ադրբեջանի այդ ռեգիոնի» (չակերտները մերն են- Վ. Ա.) վերջնական կարգավիճակի որոշում: Երեւանի տեսակետից` հիմնարար սկզբունքներն ուղղված են Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի որոշմանը հանրաքվեի միջոցով, որը հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ունենա իրավական պարտադիր ուժ»:

Ինչպես տեսնում ենք, իրավիճակը մեկնաբանված է բավական բարեխղճորեն: Եթե, իհարկե, բացառենք, որ ղարաբաղյան կարգավորման միջնորդական հայեցակարգն ադրբեջանցի հեղինակը ներկայացրել է որպես «Երեւանի տեսակետ»: Այդ «թեթեւամտության» համար նրան կարելի է ներել, քանի որ Բաքվի տեսակետը շարադրելիս նա անկեղծ է մինչեւ վերջ:

Շարունակելով խորհրդածությունները, vesti.az-ի հեղինակը եզրահանգում է, որ «մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում որեւէ փոփոխություն, այսպիսով, չկա, դրա համար էլ նախագահների առաջիկա հանդիպման հարցը մնում է բաց»: Սա, փաստորեն, ակնարկ է, որ միջնորդների անունից մամուլ «սպրդած` մինչեւ ամռան վերջը-աշնան սկիզբը Սարգսյան-Ալիեւի հանդիպման հավանականության» մասին տեղեկատվության հանդեպ պաշտոնական Բաքուն հոռետեսորեն է տրամադրված:

Եվ հենց այս կետում էլ vesti.az-ը հնչեցրել է երկրորդ ուշագրավ «մեսիջը»: Ըստ այդմՙ «միջնորդներն, ակնհայտ է, հակամարտության գոտում լարվածության էսկալացիա թույլ չտալու խնդիրը` նախագահական ընտրություններով պայմանավորված` Ադրբեջանում քաղաքական կրքերի բորբոքումը, կլուծեն, ինչպես որ կարողացան դա անել Հայաստանի նախագահի ընտրությունների շրջանում»:

Կարելի՞ է ասածը հասկանալ այնպես, որ Իլհամ Ալիեւը «միջնորդների միջոցով» հայկական կողմին պարզապես խնդրում է «չօգտագործել նախագահական ընտրություններով պայմանավորված` Ադրբեջանում ներքաղաքական կրքերի բորբոքման պահը»: Ադրբեջանական քարոզչության համար սա նոր նրբերանգ է: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Ստրասբուրգում ուղղակի բաց տեքստով խնդրել է, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չմերժի ադրբեջանցիների հետ հանդիպման առաջարկը:

Ներքաղաքական «նուրբ» իրավիճակում հայտնված Իլհամ Ալիեւին, ըստ երեւույթին, խիստ անհրաժեշտ է, որ մինչեւ հոկտեմբեր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ոչինչ տեղի չունենա: Իսկ դա նշանակում է, որ Բաքվում «Ադրբեջանի տեսակետն արտացոլող» միջազգային անդրադաձի հույս պարզապես չունեն: .

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ