RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Տեղադրվել է` 2013-06-25 23:27:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1061, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԼՐՏԵՍԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Հ. Հ.

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձերբակալվել է պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակիչ, 1982-ին ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը: «Ազգ»-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին, որ ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որ նախորդ տարվա հունվարիցՙ մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Odnoklasniki» mail.ru agent, «Facebook» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, եւ նամակագրական կապը շարունակվել է նաեւ Մովսիսյանի ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայնՙ Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած Հայաստանի վերաբերյալ ռազմական բնույթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ-ն ձերբակալել է 2 անձանց, որոնցից մեկը ԼՂՀ ՊԲ զինծառայող է: Նրանք էլ համացանցի միջոցով փոխանցել էին տեղեկություններ վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցին, եւ այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ