RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Տեղադրվել է` 2013-06-25 23:27:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1103, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Բերված չինական 10 նոր ավտոբուսները դրա առաջին լուրջ քայլն են

Երեկ առավոտից Գյումրու կենտրոնական հրապարակում կողք կողքի կանգնած չինական արտադրության 10 նոր ավտոբուսներն այս քաղաքի համար տարաշխարհիկ տեսարան եւ անսովոր տոնականություն էին ստեղծել: Իսկ երբ իմացվեց, որ դրանք բերվել եւ այսուհետեւ գործելու են քաղաքի երթուղիներում, ոմանք հաճելի զարմանքից նույնիսկ հուզմունք ապրեցին: Այն բանից հետո, երբ հոգսաշատ այս բնակավայրում տարիներ առաջ պարզապես հանվեցին-վերացվեցին տրոլեյբուսի գծերը, իսկ ավտոբուսային պարկը գնած քաղաքապետարանը ներքաղաքային երթուղիներից հետզհետե դուրս մղեց աշխատող առանց այն էլ հին ավտոբուսները, մարդկանց հարկադրելով այդուհետեւ կռացած ու շնչահեղձ երթեւեկել, միայն, ավելացող նորահայտ «գծատերերի» երթուղային տաքսի «Գազել»-ներով, հանրապետության երկրորդ քաղաքն ըստ էության մնացել էր առանց հասարակական տրանսպորտի: Դեռեւս երեւացող հատուկենտ հին ավտոբուսներն ընդամենը փոքրիկ բացառություն էին: Այս նոր ավտոբուսների ներկրումն ու երթեւեկը նախաձեռնելով` համայնքային ներկա իշխանությունը գյումրեցիներին վերադարձնում է հասարակական տրանսպորտը, նաեւ անելով քաղաքակիրթ եւ արժանապատիվ երթեւեկության պայմաններ ստեղծելու առաջին քայլը:

Տեղի ունեցած փոքրիկ հանդիսությունից հետո փորձնական շրջայց կատարած առաջին նոր ավտոբուսի ուղեւորները եղան Գյումրու քաղաքապետը, նրա տեղակալն ու լրագրողները, Սամվել Բալասանյանը տարիների ընդմիջումից հետո առիթ ունեցավ Գյումրու փողոցներով երթեւեկելու ավտոբուսով, ավելի լավ հասկանալով գյումրեցի «շարքային» ուղեւորին:

Նոր ավտոբուսները, որոնցից նախատեսվում է առաջիկայում ներկրել եւս մի քանիսը, առայժմ կերթեւեկեն ներքաղաքային երկու երթուղիներում: Մասնավորապես համար 1 երթուղին քաղաքի կենտրոնը սովորականի պես կկապի մի կողմից «Շիրակ» օդանավակայանի եւ «Ստրոմմաշինա» թաղամասի, մյուս կողմից` քաղաքի հակառակ ծայրում գտնվող «Անի» թաղամասի հետ: Քաղաքապետի հրահանգով` ավտոբուսները հունիսի մնացած մի քանի օրերին ուղեւորներին կփոխադրեն անվճար, որից հետո փոխադրավարձը հավանաբար կլինի 100 դրամ:

Ասենք շնորհավոր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ