RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1219, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՄԵԿ ՕՐՈՒՄՙ 3200 ԴԻՊԼՈՄ

Մանկավարժական համալսարանում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ 2012-2013 ուսումնական տարվա ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

10 ֆակուլտետներից ուսումնառության ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած 2-ական շրջանավարտի, ինչպես նաեւ հեռակա համակարգի երկու շրջանավարտի կարմիր դիպլոմներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը :

Վերջինս, կառավարության եւ համալսարանի խորհրդի անունից, շնորհավորելով օրվա հերոսներին, նշեց. «Սիրելի ներկա եւ ապագա մանկավարժներ, սա պատմական օր է ձեզ համար. դուք ստանում եք առհավատչյան այն բանի, որ ունեք գիտելիքներ եւ ի զորու եք դրանք փոխանցել հաջորդ սերունդներին: Դարեր շարունակ ուսուցիչը եղել է մեր ազգի գոյատեւման եւ հզորացման կարեւորագույն երաշխիքը: Դուք կրում եք ծանր, բայց հաճելի` ուսուցչի նվիրական կոչումը. առավել դժվար գործ, քան լինել ուսուցիչ, կրթել ապագա սերունդներին, դժվար է պատկերացնել: Շրջանավարտներդ այլեւս պատրաստ եք մեր` ազատ, անկախ Հայաստանում լծվել ապագա սերնդի կրթման կարեւորագույն եւ ազնիվ գործին»:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը , օրհնելով ներկաներին եւ շնորհավորելով ամենաբարձր` մանկավարժի կոչմանն արժանանալու առթիվ, մաղթեց, որ Տիրոջ խաչը պահապան, ուղեցույց եւ մարդակից լինի նրանց:

Պաշտոնական մասին հաջորդած տոնական համերգի ընթացքում ջազային-էստրադային կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

Ի դեպ, մեկ օրում բուհի բոլոր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու արարողությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ: Մեկ օրում Մանկավարժական համալսարանը բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմ առկա եւ հեռակա բաժիններում շնորհեց 3200 շրջանավարտի:

Տոնական միջոցառմանը ներկա էին Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամներըՙ պատգամավորներ, նախարարներ, ՀՊՄՀ ռեկտորը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ