ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՙ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆԻՑ ՄոբիԴրամի միջոցով այժմ կարելի է բջջայինից համալրել թե՛ սեփական եւ թե՛ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները: Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն եւ լրացնել համապատասխան տվյալները: ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն: Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետեւՙ «Դեպի այլ համակարգեր եւ բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար պարզապես հավաքեք *444# Ձեր բջջայինից եւ հետեւեք հրահանգներին: Այս ծառայությունները հասանելի են նաեւ առցանց: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: |