ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է եւ ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» եւ «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը | 1000 դրամ | Մետաղը եւ հարգը | արծաթ, 9990 | Քաշը | 31,1 գ | Տրամագիծը | 38,0 մմ | Դրամաշուրթը | հարթ, համարակալված | Որակը | պրուֆ | Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: |