RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հնէաբանության Կոտսեն ինստիտուտը երկու միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել նախկին սան Զարուհի Սառա Չիթճյանիցՙ հիմնելու Հայկական հնէաբանության եւ ազգագրության մշտական կենտրոն համալսարանում: «Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ կենտրոնը կրելու է Չիթճյանի ծնողներիՙ Համբարձում եւ Օվսաննա Չիթճյանների անունը: Գումարային նվիրատվությանը զուգահեռՙ Զարուհին պատմական եւ մշակութային գրքերի, փաստաթղթերի եւ արժեքավոր իրերի մի հարուստ հավաքածու է նվիրել ինստիտուտին, որոնք դասակարգվելուց հետո թվայնացվելու ենՙ հնարավորություն ընձեռելով գիտաշխատողներին օգտվելու դրանցից ուսումնասիրությունների ժամանակ:

Չիթճյան հավաքածուի եւ հետազոտությունների ծրագրի տնօրեն է նշանակվել վերոնշյալ ինստիտուտի փոխտնօրեն Գրիգոր Արեշյանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ կազմակերպել, գիտական աշխատանքներ տպագրել, ինչպես նաեւ ուսանողական կոնֆերանսներ անցկացնել հայոց պատմության, հնէաբանության եւ ազգագրության թեմաներով:

Զարուհի Չիթճյանը թոշակառու ուսուցչուհի է, մանկական հոգեբանության մասնագետ: 2003-ին հիշողությունների մի գիրք է հրատարակել Եղեռն ապրած իր հոր տարագրության վերաբերյալ: Նա նաեւ ֆինանսավորել է պատմության եւ հնէաբանության հարցերի ուսումնասիրությանը նվիրված «Արամազդ» անգլիալեզու գիտական հանդեսի հրատարակությունը:

«Փաստաթղթերի, նամակների եւ իրերի այս հավաքածուն հայկական սփյուռքի ողբերգական, բայց նաեւ հերոսական անցյալը ուսումնասիրելու անգնահատելի հնարավորություն է տալիս: Ավելին, նոր հարցադրումների եւ հետազոտությունների նոր ոլորտների դուռ է բացում: Հուսով ենքՙ նվիրատվությունը ուրիշներին օրինակ կծառայի», ասել է այս առթիվ Կոտսեն ինստիտուտի տնօրեն Չարլզ Ստենիշը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ