RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1060, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԻՆՈԶԱՎՐԻ ՈՒ ԹՌՉՈՂ ՄՈՂԵՍԻ ՈՍԿՈՐՆԵՐ

Ի. Պ.

Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարածքում ծովային ողնաշարավորներն ավելի տարածված են եղել, քան ցամաքայինները, քանի որ շատ վաղ անցյալում այս տարածքների մեծ մասը ծածկված է եղել ծովերով: Հետեւաբար ծովային ողնաշարավորների մնացորդներ հայտնաբերվել են ավելի շատ: Այս մասին լրագրողներին երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը : Ըստ նրա` մինչ վերջերս կարծիք էր տարածված, թե Հայաստանում դինոզավրեր չեն եղել, սակայն իրականում եղել են, եւ դա փաստում է Սանկտ Պետերբուրգից մի հնէաբանի հայտնաբերած դինոզավրի ոսկորը, որը նա հայտնաբերել է Սեւանի լեռնաշղթայի տարածքում: Դինոզավրի այս ոսկորի մասին, Հայկ Մելիք-Ադամյանի փոխանցմամբ, նաեւ հրապարակում է եղել: Սկզբում եղել են կասկածներ, թե դա թռչող մողեսի ոսկոր է, սակայն հետո ապացուցվեց, որ դինոզավրի ոսկոր է: Դինոզավրի տեսակը, սակայն, հնարավոր չի եղել որոշել: Բարձրությունը ենթադրվում է` եղել է 1,5-2 մետր: Դինոզավրի մնացորդներ հայտնաբերվել են նաեւ Վրաստանի տարածքում:

Հայկ Մելիք-Ադամյանն ավելի սենսացիոն է համարում իրականում թռչող մողեսի ոսկորի հայտնաբերումը 1980-ականների կեսերին Վայքի շրջանում: Սա հայտնաբերել է Սանկտ Պետերբուրգում ապրող հայտնի հնէաբան Աթարբեկյանը: Այս մասին ռուսական մամուլում եղել է հրապարակում, սակայն բավականին ուշացումով` 2005 թվին:

Հայկ Մելիք-Ադամյանի փոխանցմամբ` թռչող մողեսն ապրել է շուրջ 90 միլիոն տարի առաջ, եւ դրա չափերը բավականին մեծ են եղել, այնքան, որ կարելի է համեմատել սպորտային ինքնաթիռի հետ: Քաշը եղել է շուրջ 40 կիլոգրամ, իսկ թեւերի բացվածքը` շուրջ 8 մետր: Ըստ բանախոսի` սա, սակայն, աշխարհում հայտնաբերված ամենամեծ թռչող մեղեսը չէ. Հարավային Ամերիկայի տարածքում հայտնաբերվել են թռչող մողեսներ, որոնց թեւերի բացվածքը հասել է մինչեւ 12 մետրի:

Հայաստանում հայտնաբերված թռչող մողեսի ու դինոզավրի ոսկորները հիմա պահվում են Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական երկրաբանական թանգարանում: Նմուշներն այնտեղ են, քանի որ այնտեղ է ապրում հնէաբան Աթարբեկյանը, հայտնաբերելուց հետո նա դրանց տարել է իր հետ: Բացի դրանից, ըստ Հայկ Մելիք-Ադամյանի, Հայաստանում դինոզավրի մասնագետ չունենք:

Եթե ունենանք բավարար մասնագետներ ու ֆինանսավորում, ապա այստեղ հնէաբանությունը նույնպես կզարգանա ավելի արագ, քանի որ դրա համար Հայաստանի ու Արցախի ընդերքը, որը լի է անակնկալներով, նախադրյալներ տալիս է:

Երկրաբան Մելիք-Ադամյանն ասում է, որ Հայաստանի ու Արցախի տարածքում ապրել են նաեւ հսկա կաթնասուններ. «Օրինակ` անձամբ ես փղի մի ատամ եմ գտել»: Իսկ 1970-ականների կեսերին Լերմոնտովո գյուղի շրջակայքում գտնվել է բրդոտ մամոնտի կմախք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ