RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԱՐԱՐԱՏ-73» ԹԻՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ ԿԿԵՐՏՎԻ

Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի եւ կուրորտների հարցերի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում «Արարատ-73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների եւ մարզիչների կիսանդրիների պատրաստման եւ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացվել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհեյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի հեղինակներին վերհիշելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլեւ նոր սերնդի մարզիկներին ոգեւորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:

Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին: Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարելով, որ «Արարատ-73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:

Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի եւ կարեւորեցին ֆուտբոլային ոգեւորության արթնացումը հանրության շրջանում: Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարեւորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի:

Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարեւորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը եւ հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում «Արարատ-73»-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաեւ «Արարատ-73»-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: Վազգեն Սաֆարյանը նաեւ առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին եւ շահագրգիռ անձանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ