RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1353, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Սա բիզնես է, շուկա», հենց այսպես Երեւանում մեկնարկած քաղաքական ռազմավարական երկրորդՙ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանՙ գարնանը Ադրբեջան է մատակարարվել ռուսական ցամաքային ռազմատեխնիկա: Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 1 մլրդ դոլար: Այս առնչությամբ Բորդյուժան հիշեցրեց, որ Ռուսաստանը զենքի խոշորագույն արտադրողներից եւ մատակարարներից է: «Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում` այն երկրներին, որոնք չեն մտնում ՀԱՊԿ կազմի մեջ: Կրկնում եմ, սա բիզնես է եւ Ռուսաստանի տնտեսությունն է: Հարցն այլ է, երբ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներին զենք վաճառելիս որոշումը կայացնելու ժամանակ առաջնորդվում են հավասարությունը պահպանելու սկզբունքով: Դա սկզբունք է, որն ուշադրության կենտրոնում է եղել ձեր հարեւանին զենք վաճառելու որոշում կայացնելու ժամանակ», ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերովՙ Ադրբեջանի սպառազինմամբ չմտահոգվել չենք կարող, սակայն ռազմատեխնիկական հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բարձր մակարդակի վրա են: «Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որ ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել` ոչ միայն քանակական, այլեւ որակական առումով:

Այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում, հավասարակշռության խախտում վերահսկվի ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանային երկրներին, որպեսզի այդ միջոցները չօգտագործվեն: Ուզում եմ ասել, որ ՌԴ-ի հետ գտնվում ենք սերտ հարաբերությունների մեջ` ռազմատեխնիկական զարգացման ուղղությամբ: Երեկ մի շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք, որը հնարավորություն է տալու, որ մեր ռազմական հարաբերությունները միջպետական ավելի բարձր մակարդակի վրա դրվեն` հնարավորություն տալով մեր եւ Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին կնքելու անմիջական պայմանագրեր: Այնպես որ, իրավիճակը վերահսկելի է, իսկ ինչ վերաբերում է սպառազինության մրցավազքին, ապա բազմիցս խոսել ենք այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր քայլերով մեզ ներքաշել սրա մեջ, բայց մենք կուրորեն չենք հետեւում մրցավազքին, այլ շեշտը դնում ենք որակի վրա», ասաց նախարար Օհանյանը: Նախարարը նկատի ունի երկու օր առաջ ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարների եւ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակության անդամների միջեւ անվտանգության ոլորտում ստորագրված հինգ պայմանագրերն ու համաձայնագրերը: Պատրուշեւի բնորոշմամբ հայ-ռուսական հարաբերությունները առաջին հերթին ամենաբարձր մակարդակի վրա գտնվող ռազմավարական հարաբերություններ են: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում անդրադառնալով նաեւ ռուսական զենքի վաճառքին Ադրբեջանին, Պատրուշեւն ասաց, որ զենք վաճառելիս Ռուսաստանը պահպանել է բոլոր միջազգային պարտավորություններն ու պահանջները: Նշենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը զգալի քայլեր է ձեռնարկել հատկապես ռազմական ավիապարկը ամրապնդելու ուղղությամբ: ԱՊԱ գործակալությունը ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տեղեկատվության հիմա վեւա ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ վերջին 10 տարվա ընթացքում Բաքուն իր ավիապարկը համալրել է նոր մարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով եւ անօդաչու սարքերով: Ադրբեջանը տարբեր երկրներից գնել է 47 մարտական ինքնաթիռ, 109 ուղղաթիռ, 3 անօդաչու սարք: Երեկ այս եւ այլ ռազմական տեխնիկա ներկայացվել են Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը: Ադրբեջանի սուլթանը մանրամասն ներկայացրել է, թե որքան գումար է ծախսվում սպառազինության համար` անընդհատ կրկնելով, որ իրենք ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանի կայունությունը չխաթարելու համար առայժմ նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ուղին: Ալիեւյան ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է նախարար Օհանյանի խոսքերով: «Չի լինում այնպես, որ Ադրբեջանի բանակը Բաքվում` շքերթի ժամանակ շատ հզոր լինի, իսկ առաջնագծում չկարողանա հայկական կողմին թելադրել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ