RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1124, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Հ. Չ.

Օրերս իր տիկնոջ հետ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիչարդոնեն: Ինչպես հունիսի 25-ին նշել է Նյու Յորքի թուրքական կայքէջը, այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ ինքը Սուրբ Խաչում առաջին անգամ եղել է 33 տարի առաջ, վերականգնումից հետո եկեղեցին ավելի հոյակապ տեսք է ստացել:

Ամերիկյան դեսպանն անդրադարձել է նաեւ քաղաքական խնդիրներին, մատնանշելով, որ առաջխաղացում է արձանագրվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացում, ապա ավելացրել է. «Տեսանելի են այդ առաջխաղացման արդյունքները: Այս տարի անցյալի համեմատ 4 անգամ ավելացել է Աղթամար այցելող զբոսաշրջիկների թիվը»:

Թե ինչ կապ ունի Աղթամար կղզի այցելող զբոսաշրջիկների թիվը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հետ, գիտի միայն Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, բայց չի ասում, որովհետեւ... ալարում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ