RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ

Ի. Պ.

ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1987 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ամեն տարի հունիսի 26-ը նշվում է որպես թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարվա համար կարգախոս էր ընտրվելՙ «Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպը»:

Նախարարությունը վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի եւ որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու եւ թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:

Հայաստանի առողջապահական համակարգի նարկոլոգիական ծառայության կողմից ներկայումս հաշվառված է 4332 թմրամոլ: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-49 տարեկան են:

Երեկ թմրամոլության դեմ պայքարի թեմայով կազմակերպված ասուլիսի ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ թմրամոլություն կա նաեւ դեռահասների շրջանում: Դեռահասները թմրամոլության են դիմում` ընկնելով միջավայրի ազդեցության տակ ու ձգտելով նմանվել քրեական հեղինակություններին: Բայց, ընդանուր առմամբ, թմրամոլության հիմնական պատճառը, ըստ հոգեբանի, հաճույքից մեծ կախվածություն ունենալն է: Իսկ բուժման արդյունավետությունը կախված է ամեն անձի կենսաբանական ու հոգեբանական առանձնահատկություններից:

Հոգեբանն ասում է` կարեւոր է, որ թմրամիջոցներից կախվածության դեմ օրգանիզմը պայքարի ոչ միայն դեղորայքի միջոցով, այլեւ հոգեբանորեն ու կամքի մեծ ուժ ցուցաբերելով: Հետեւաբար, կենսաբանական բուժումից բացի, թմրանյութերից կախվածություն ունեցող հիվանդները պետք է ստանան հոգեթերապեւտիկ բուժում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ