RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 26

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Սիրիահայության աջակցության ծրագրի համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին:

«Հայաստան» հիմնադրամից տեղեկացանք, որ իրականացվել են ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում: 2013թ. հունիսի դրությամբ 100.000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12.000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին), 100.000 դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքներին. գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ: Իսկ Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողների ուսման վարձը եւ հոգացել սիրիահայերի այլ ծախսեր: ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10.000 դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները: Հիշեցնենք, որ գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով հիմնադրամը նաեւ ֆինանսավորել էր Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ