RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 963, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՏՐԱՆՍՊՈՐՏԱԶԵՐԾ «ԿԱՍԿԱԴ» ՕՐՎԱ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԵՐԻ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաեւ զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով Երեւանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել եւ առաջարկություններ են ներկայացվել որոշ փողոցների երթեւեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

Քաղաքապետի որոշմամբ «Կասկադ» համալիրին հարակից Թամանյան փողոցիՙ մինչեւ Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 23-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթեւեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է: Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել է, որ վարչության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, եւ վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի Տերյան-Հին երեւանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաեւ բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթեւեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ