RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ՉԻ ՎՃԱՐԵԼ 8 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Հ. Հ.

Մարտունու պոլիկլինիկայի 7 բժշկի եւ մեկ բուժքույրի այս տարի էլ Մարտունու զինկոմ, փոխգնդապետ Մարտիրոս Զուռնաչյանն առաջարկել է հունվար-փետրվար ամիսներին ըստ օրենքի ընդգրկվել զինկոմիսարիատի նախազորակոչային հանձնաժողովի կազմում եւ աշխատել նորակոչիկների հետ: Մինչ աշխատանքի անցնելը կայացել է ժողով զինկոմի գլխավորությամբ: Նա հավաստիացրել է, որ երկու ամսվա կատարած աշխատանքի համար բուժաշխատողները վճարվելու են: Հունվար-փետրվար ամիսներին բուժաշխատողները կատարել են իրենց պարտականությունները, սակայն չեն վճարվել: Մի քանի ամիս շարունակ Մարտունու զինկոմը նրանց ասել է, որ պաշտպանության նախարարությունը գումար չի տրամադրում, որ կարողանան աշխատավարձը վճարել: Իսկ գումարը փոքր չէ: Բուժքույրի աշխատավարձը կազմում է 60.000 դրամ, իսկ 7 բժիշկներինը` 80-100.000-ական դրամ: Եթե այս գումարը բազմապատկենք 2-ով, ապա ստացվում է բավական կլորիկ գումար, որը կամ պաշտպանության նախարարությունը չի տրամադրում, կամ էլ Մարտունու զինկոմն է պահում:

Բուժաշխատողներն ընդամենը ցանկանում են իմանալ, թե ի՞նչն է խնդիրը, որ շուրջ 4-5 ամիս կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվում եւ ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը ոտնահարում իրենց իրավունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ