RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



ԽԹԱՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՎԱԾՔԸ

Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՁԱԿ 2013» ՄՐՑՈՒՅԹԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Անտարես» հոլդինգը եւ «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը եւ ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:

Այս տարի մրցույթին ավելացել է եւս մի անվանակարգ` լավագույն մանկական պատմվածք: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով նոր անվանակարգին, ասաց. «Հայաստանում մանկական գրականության խնդիր ունենք, քանի որ մանկագիրների միջին տարիքը 70 է, այդ իսկ պատճառով էլ մրցույթում նման նորամուծություն մտցրեցինք»:

Ա. Մարտիրոսյանը կես կատակ-կես լուրջ ասում է, որ ունենք հեղինակներ, որոնք կյանքում գիրք չեն կարդացել, սակայն «գրող են ծնվել»:

«Արձակ 2013»-ի համակարգող Արքմենիկա Նիկողոսյանն իր հերթին նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է մրցույթը. «Մրցույթի նպատակն է ժամանակակից գրականությունն ավելի տարածել եւ սիրելի դարձնել, ինչպես նաեւ նոր հեղինակների բացայատել: Անցյալ տարի շատ դժգոհություններ եղան, որոնք հիմնված էին ամբիցիաների վրա: Այս տարի մրցույթին ներկացավող ստեղծագործությունները կհրապարակվեն առանց հեղինակի անվան»:

«Գրանիշ» գրական ակումբի նախագահ Կարեն Անտաշյանն ուրախությամբ փաստում է, որ տարեցտարի ավելանում են կայացած հեղինակների հայտերը մրցույթին: Նա տեղեկացրեց, որ երբ ստեղծագործությունները տեղադրվում են կայքէջում, ծիծաղելի դեպքեր են գրանցվում: Ստեղծագործողը միեւնույն համակարգչից, տարբեր էջերով մտնում եւ դրական մեկնաբանություններ է գրում իր ստեղծագործության տակ, կամ էլ գործընկերոջ նյութի տակ բացասական կարծիքներ արձանագրում:

«Գրանիշ» գրական ակումբի նախագահը եւս մեկ անգամ շեշտեց, որ մրցույթի մասնակիցների տարիքային ներքին շեմը պետք է լինի 18: Մրցույթին կարող են մասնակցել 2012 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր եւ անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի կարող գերազանցել 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչեւ «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որեւէ այլ մրցույթի:

Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով: «Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի մեծ մրցանակին արժանացած եւ միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:

Արդեն լույս են տեսել նախորդ տարիներին եզրափակիչ փուլ անցած լավագույն պատմվածքների ժողովածուները: Ի դեպ, կա նաեւ համագործակցության նախագիծ, ըստ որի գրքերը կվերահրատարակվեն վրացերեն ու կսպառվեն նաեւ Վրաստանում:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար պետք է ardzak.mrcuyt@yahoo.com փոստին ուղարկել ստեղծագործությունը եւ մասնակցության հայտի լրացված ձեւը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2013» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2013թ. հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչեւ տարեվերջ:

Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2013» մրցանակի դափնեկրի վկայագիր եւ դրամական պարգեւ` մեծ մրցանակ` 200,000 դրամ, հատուկ մրցանակներ` 100,000-ական դրամ, լավագույն մանկական պատմվածք` 100,000 դրամ:

Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաեւ «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ եւ պարգեւներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարեւորում:

Այս տարի մրցույթի ժյուրիի անդմաներն են` կինոգետ եւ թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, գրականագետ, ԵՊՀ դասախոս Հայկ Համբարձումյանը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ Գոհար Աքելյանը, մանկագիր, թարգմանիչ Նունե Թորոսյանը եւ լեզվաբան Նարինե Վարդանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ