RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՈՏ Է «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒՆ

Դորտմունդի «Բորուսիան» միացավ նրա համար պայքարին

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ երեկոյան ԼՁԸՀ-ՁԸհհ-ը հաղորդագրություն տարածեց, որ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնում: Այդ մասին գործակալության թղթակցին հայտնել են այն հյուրանոցի աշխատակիցները, որում հանգրվանել է Հենրիխը: Իսկ 101greatgoals.com-ը կայքում տեղադրել է Հենրիխի լուսանկարը հյուրանոցում: Լոնդոնից Մխիթարյանը մեկնելու է Լիվերպուլ, որտեղ էլ ենթադրվում է, որ կկայանա երկար սպասված գործարքը:

Իսկ մինչ այդ ըստ գերմանական «Բիլդի» հայ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է ընդգրկել Դորտմունդի «Բորուսիան», որը պատրաստ է «Շախտյորին» 25 մլն եվրո վճարել: «Բիլդը» չի բացառել, որ «Բորուսիայի» ղեկավարությունը բանակցում է Մխիթարյանի հետ: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մխիթարյանին դիտարկում է որպես Մարիո Գյոտցեի փոխարինող, որը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:

Իսկ ահա ուկրաինական «Взгляд»-ի թղթակցի կարծիքով, Մխիթարյանի շուրջը ներկայումս ստեղծված իրավիճակը կարող է ուկրաինական ֆուտբոլի ամենաաղմկահարույց պատմություններից մեկը դառնալ: Մխիթարյանը պետք է հունիսի 23-ին միանար Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյորին»: Սակայն նա Երեւանից մեկնեց Փարիզ: «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինն էլ սպառնացել էր, որ եթե Մխիթարյանը մոտ օրերս չմիանա թիմակիցներին, ապա խոշոր տուգանքի կենթարկվի:

«Взгляд»-ի թղթակիցը խնդրել է ստեղծված իրավիճակը մեկնաբանել ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկին, որը մինչ այդ զբաղվում էր Մխիթարյանի տրանսֆերային գործերով:

«Վերջին շրջանում այլեւս չեմ աշխատում Հենրիխի հետ: Նա շատ խորհրդականներ ունի: Գուցե հենց նրանցից մեկն էլ համոզել է Հենրիխին, որ նա չհամագործակցի ինձ հետ: Որքան ինձ է հայտնի, Մխիթարյանին նույնիսկ արգելել են շփվելու ինձ հետ: Ես կռահում եմ, թե ով է ապակողմնորոշում Մխիթարյանին: Դա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է: Կարծում եմ, որ հենց նրա դրդմամբ է Հենրիխը որոշել կոնֆլիկտի մեջ մտնել «Շախտյորի» հետ: Ի՞նչ հույսեր ունեն նրանք: Հավանաբար ցանկանում են այդ կերպ «Շախտյորին» ստիպել, որ Մխիթարյանին բաց թողնի «Լիվերպուլ»: Սերգեյ Պալկինն ասում է, որ «Լիվերպուլը» կապ չի՞ հաստատել «Շախտյորի» հետ: Չգիտեմ, ես այլ տեղեկատվություն ունեմ: Իսկ ընդհանրապես կարող է իրավիճակն այնպես փոփոխվել, որ Մխիթարյանն ու Ռայոլան զղջան, որ «Շախտյորի» հետ նման խաղեր են խաղացել», նշել է Դմիտրի Սելյուկը:

Իրոք որ չպետք է խախտել խաղային կարգապահությունը: «Շախտյորի» ֆուտբոլիստներն արդեն սկսել են մարզումներն ու ստուգողական հանդիպումներ են անցկացրել Ավստրիայում, այժմ էլ մասնակցելու են «Սպարտակի» եւ «Զենիթի» հետ նախատեսված մրցախաղերին: Հավաքից հետ ընկնելը կարող է բացասաբար անդրադառնալ Մխիթարյանի մարզավիճակի վրա: Իսկ ամենանբաղձալին կլինի այն, եթե «Շախտյորը» կարգապահական եւ դրամական տույժեր կիրառի Հենրիխի հանդեպ:

Մեզ հայտնի չեն ակումբի հետ Հենրիխի պայմանագրի կետերը: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ժամանակին հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ակումբը սահմանել է 30 մլն եվրո: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է ձեւակերպված պայմանագրի այդ կետը: Նշված գումարի վճարման դեպքում ակումբը պարտավո՞ր է ֆուտբոլիստի համաձայնությամբ նրան թույլատրել տեղափոխվելու այլ թիմ, թե՞ ակումբն իր հայեցողությամբ է որոշելու այդ հարցը: Ամեն դեպքում, յուրաքանչյուր քայլ կատարելիս Հենրիխ Մխիթարյանը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի ստեղծված խառնաշփոթ իրավիճակում չտուժի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ