Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ երեք հարցերի եւ պարզաբանումներ տվեց դրանց առնչությամբ: Առաջինն առնչվում էր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին: Վարչապետը նշեց, որ շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են, քանի որ «միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետեւյալ կերպ. մենք ի՞նչ անենք, ...
«Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի, կարծում եմՙ միայն խաղաղ բանակցային գործընթացը կարող է կարգավորել այս բավականին բարդ ու երկարատեւ հակամարտությունը: Եվ կարգավորման այլ տարբերակներ լինել չեն կարող»: Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետն է, որ երեկ հնչեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ...
Պատկերացրեք` այս թեմայով միջազգային սեմինար էր երեկ Ազգային ժողովում, ճիշտ է, քննարկման վերնագրում թափանցիկություն բառը չկար, սակայն նախաձեռնող պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` առաջին անգամ անցկացվող այս սեմինարը վկայում է ոլորտում գնումներն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտության մասին: Եվ իսկապես էլ` ...
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն սկսել է ուսումնասիրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ դատախազություն ուղարկված հաշվետվությունը: Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տրուզյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Վերահսկիչ պալատից անհրաժեշտության դեպքում կպահանջվեն նաեւ լրացուցիչ նյութեր:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմՙ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Նարեկ Սարգսյանի դեմ գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» հասարակական կազմակերպությունըՙ Երեւանի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի գլխավոր ճարտարապետի անմիջական ներգրավվածության պարագայում ...
Կենտրոնական հետախուզական վարչությունը սկսել է գաղտնի պահեստներից զենք առաքել Հորդանանՙ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող գրոհայինների առանձին խմբերին զինելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը:
«Թուրան» գործակալության փոխանցմամբՙ Ադրբեջանում ձեւավորվել է «Ազգային բյուջետային խումբ» անվանված ոչ կառավարական կազմակերպությունների դաշինք, որն անկախ ուսումնասիրություն է անցկացրել 2012 թ. բյուջեի կատարողականի մասին կառավարության ներկայացրած հաշվետվության վերաբերյալ:
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 26-27-ը Ստրասբուրգում էր, որտեղ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում, ըստ Ազգային ժողովի կայքի, ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորրհրդարանին` ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար, ապա ...
Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության բոլոր ներկայացուցիչները միաբերան պնդում են, թե մեր երկիրը եվրոպական արժեհամակարգի տիրույթում է եւ կրում է այն նույն արժեհամակարգը, ինչ, օրինակ, իսլանդացին, հույնը, պորտուգալացին կամ շվեդը: Իհարկե, այլ հարց է, որ հիշյալ չորս ժողովուրդներն իրենք միայն (առանց հայերի) չեն կարող կամ դժվարությամբ կարող են միեւնույն արժեհամակարգի կրողը լինել, ...
Ապրիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցած «Globsec-2013» միջազգային բարձր մակարդակի խորհրդաժողովում, որին ներկա են եղել եվրոպական երկրների ղեկավարներ, արտգործնախարարներ, նշանավոր քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ, առանցքային ելույթներից մեկը եղել է ամերիկյան հայտնի քաղաքագետ, ամերիկյան արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկը հանդիսացող Զբիգնեւ Բժեզինսկու ելույթը: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» լրատվական գործակալության եվրոպական հարցերի տեսաբան Դմիտրի ...
Եթե Երեւանը դիտարկում ենք որպես կենդանի օրգանիզմ, ապա ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, Երեւանն էլ անընդհատ փոփոխությունների է ենթարկվում: Երեւանում փոփոխությունները նկատելի են նաեւ կենսաբազմազանության մեջ, եւ կենսաբազմազանության փոփոխության պատճառներից մեկը բուռն շինարարությունն է: Շինարարության հետեւանքով է նաեւ, որ մայրաքաղաքում օձեր ավելի շատ են երեւում: Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության ...
Երեկ Orange-ը հայտարարեց Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները մինչ օրս անհասանելի էին: Orange-ի հետ Կաճաճկուտը, որն ունի մոտ 200 բնակիչ, կունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ:
«SMS Հայաստան» ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով:
Արդի գեղանկարչության եւ առհասարակ մեր արվեստային միջավայրում, անկասկած, Վարուժան Վարդանյանը առանձնանում է, եւ չէր էլ կարող այդպես չլինել, նախՙ որովհետեւ անհատական ընդգծված խառնվածքի տեր անձնավորություն էր, ակտիվ նկարագրով, արտահայտված ոչ միայն արվեստի մեջ, այլեւ կյանքի հանդեպ իր կեցվածքով: Կիսաբոհեմիկ, ինչ-որ տեղ հարձակողական կամ, ինչպես ինքն էր ասում, հեղափոխական, բայց արտիստիկ ...
«Արս Լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան եւ Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր ...
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաքում անցկացված շախմատի միջազգային ավանդական մրցաշարը:
Բրազիլիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններում 3-րդ անգամ անընդմեջ իրավունք ստացավ վիճարկելու գլխավոր մրցանակը: Նախորդ 2 խաղարկությունների հաղթող բրազիլացիները կիսաեզրափակիչում 2-1 հաշվով չափազանց դժվարին հաղթանակ տոնեցին ուրուգվայցիների նկատմամբ: Բրազիլիայի հավաքականին հաղթանակ պարգեւեց խաղավարտից 4 րոպե առաջ Պաուլինյոյի խփած գոլը: