RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1372, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ «ԱՍԵՂԸ»

Վ. Ա.

«Թուրան» գործակալության փոխանցմամբՙ Ադրբեջանում ձեւավորվել է «Ազգային բյուջետային խումբ» անվանված ոչ կառավարական կազմակերպությունների դաշինք, որն անկախ ուսումնասիրություն է անցկացրել 2012 թ. բյուջեի կատարողականի մասին կառավարության ներկայացրած հաշվետվության վերաբերյալ:

Ուսումնասիրության մեջ արձանագրված է, որ կառավարությունը 2012-ի բյուջեի կատարողականի մասին Միլլի մեջլիսին զեկուցել է ընդամենը 15 րոպե, պատգամավորները հարցը չեն քննարկել: Նշված է, որ բյուջեի թափանցիկության տեսակետից Ադրբեջանը 100 երկրների մեջ զբաղեցնում է 58-րդ տեղը:

Հեղինակներն առանձնակի ուշադրություն են դարձրել, որ Ադրբեջանի բյուջեի կառուցվածքում եկամուտների ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում տնտեսության նավթարդյունաբերության հատվածին: Առանց նավթի եւ գազի արտահանումից ստացված գումարների 2012թ. Ադրբեջանի պետական բյուջեի ողջ եկամուտը կազմել է 4,6 մլրդ մանաթ:

Առաջին անգամ 2012թ. պետական բյուջեի 134,9 մլն մանաթի դեֆիցիտի ծածկման աղբյուր է հանդիսացել նաեւ ԵՄ-ից ստացված դրամաշնորհը: Նույն տարում պետական նավթային հիմնադրամից բյուջեին տրված հատկացումները, որ բյուջետային բոլոր մուտքերի 57 տոկոսն են կազմում, 2010-ի համեմատ աճել են երկու անգամ, իսկ նավթարդյունահանման ծավալների կրճատումը ծնում է նման միտումների հետագա վտանգ:

Ուսումնասիրության հեղինակներն ի վերջո եզրահանգել են, որ «եթե կառավարությունը նավթարդյունահանման ծավալների հետագա կրճատման նկատառմամբ ստիպված լինի գնալ ծախսերի կրճատման, ապա դա կհանգեցնի տնտեսության փլուզմանը» (տես http://haqqin.az/news/6984):

Ինչպես պարզվում է «Թուրան»-ի փոխանցած թռուցիկ դիտարկումներից, ադրբեջանական տնտեսությունը նստած է «նավթային ասեղի» վրա: Եվ բավական է միջազգային կոնյունկտուրայի չնչին փոփոխություն կամ տարածաշրջանային ինչ-որ ֆորս-մաժոր, որպեսզի հարեւան երկրի քարոզչության կողմից գովաբանված «անվտանգության բարձիկը», որը նավթի եւ գազի արտահանումից ստացված գումարներից «պետական խնայողությունն» է, պայթի ինչպես օճառի պղպջակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ