RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ՀԱՅ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ». ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ` ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

«Արս Լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան եւ Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:

Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտր, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: «Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, դրանք կատարվել եւ ձայանգրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

«Հոգեւոր ժառանգությունը բաց մատյան չէ եւ հնարավոր չէ մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձեւով եւ չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարեւոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը եւ ստեղծում են ապագան»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին եւ ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ եւ այլն:

Շնորհանդեսի վերջում, «Արս լունգա» դուետը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ