RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1212, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԳՐԻԳՈՐ-ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԱՌՆԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաքում անցկացված շախմատի միջազգային ավանդական մրցաշարը:

8-րդ տուրում սեւերով հաղթելով Ռադոսլավ Դիմիտրովին, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը վաստակել էր 7 միավոր եւ մեկ միավորով առաջ էր անցել Պետար Առնաուդովից, Ռադոսլավ Դիմիտրովից, Ռոբերտո Մոլինայից եւ Եվգենի Յանեւից: Այնպես որ մրցաշարի հաղթող ճանաչվելու համար հայ շախմատիստին ավարտական տուրում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Եվ Մխիթարյանը հասավ իր նպատակինՙ արդեն 11-րդ քայլին հաշտություն կնքելով բուլղարացի Եվգենի Յանեւի հետ: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, բրազիլահայ շախմատիստը նվաճեց գլխավոր մրցանակնՙ արժանանալով 4000 լեւի:

Մխիթարյանը վստահ ելույթ ունեցավ մրցաշարումՙ մնալով անպարտելի: Նա տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը մեկ միավորով գերազանցեց բուլղարացիներ Ռադոսլավ Դիմիտրովին, Պետար Առնաուդովին, Կրասիմիր Ռուսեւին, Եվգենի Յանեւին, հնդիկ Դոպադե Սվապնիլին եւ բրազիլացի Ռոբերտո Մոլինային:

Բուլղարահայ Վալենտին Փանբուկչյանը 9 հնարավորից վաստակած 5 միավորով զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Նա 8-րդ տուրում հաղթեց Սլոբոդան Իլիչին, իսկ ավարտական տուրում պարտվեց Լուչիան Ֆիլիպին: Դա մրցաշարում Փանբուկչյանի 3-րդ պարտությունն էր: Բուլղարահայ շախմատիստը տոնեց 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ