RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



ՖՈՒՏԲՈԼ

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԲՐԱԶԻԼԻԱՆ Է

Բրազիլիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններում 3-րդ անգամ անընդմեջ իրավունք ստացավ վիճարկելու գլխավոր մրցանակը: Նախորդ 2 խաղարկությունների հաղթող բրազիլացիները կիսաեզրափակիչում 2-1 հաշվով չափազանց դժվարին հաղթանակ տոնեցին ուրուգվայցիների նկատմամբ: Բրազիլիայի հավաքականին հաղթանակ պարգեւեց խաղավարտից 4 րոպե առաջ Պաուլինյոյի խփած գոլը:

Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի ընթացք կունենար խաղը, եթե 14-րդ րոպեին ուրուգվայցի Դիեգո Ֆոռլանն իրացներ 11 մ հարվածը: Սակայն դարպասապահ Ժուլիո Սեզարը հետ մղեց գնդակը: Ի դեպ, խաղից հետո Սեզարը նշել է, որ իրեն քաջ հայտնի էր, թե ինչպես է հարվածելու Ֆոռլանը, քանի որ ժամանակին խաղացել են «Ինտերնասիոնալում»:

Խաղի մասին հավաքականների մարզիչների կարծիքն այսպիսին էր:

Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա)-Այս հանդիպումն իմ գլխավորությամբ բրազիլացիների ամենադիտարժան խաղն էր 2002-ի աշխարհի առաջնությունից հետո: Ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթելու համար, թեեւ այսօր իսկական «աստղերը» երկրպագուներն էին: Նրանք օգնեցին մեզ հաղթահարելու դժվարություններն ու մտնելու եզրափակիչ:

Օսկար Տաբարես (Ուրուգվայ)-Մենք ինքներս բրազիլացիներին հաղթելու հնարավորություն ընձեռեցինքՙ չիրացնելով 11 մ հարվածը: Կարող էինք խաղը հասցնել լրացուցիչ ժամանակի եւ հաղթել: Ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմով, քանի որ նման խաղով կարող ենք յուրաքանչյուր մրցակցի լուրջ խնդիրներ առաջադրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ