RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍԽԱԼ ՄԱԿՆՇՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ի. Պ.

«Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ-ն հունիսի 24-ին, հղում անելով գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչի արձանագրած խախտմանը, ծառայությանը կոչ էր արել պարզաբանել, թե ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշված պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել, այն դեպքում, երբ օրենքը պարտավորեցնում է դա: «Իրազեկ ու պաշտպանված սպառող» կազմակերպությունը կոչ էր արել շուկայից դուրս բերել պաղպաղակներն ու ենթարկել լաբորատոր փորձաքննության:

Սակայն որոշ արտադրողներ պաղպաղակներում առկա խնդիրները վերացնելու փոխարեն մեղադրեցին կազմակերպությանն ապատեղեկատվություն տարածելու մեջ` մեկնաբանելով, որ բուսայուղի օգտագործումն արգելված չէ: Մինչդեռ «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ կաթնաբուսական պաղպաղակ մակնշումը (պաղպաղակ, որի բաղադրության մեջ օգտագործվել է նաեւ բուսայուղ) բացակայում է` չհամապատասխանելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում մակնշմանը ներկայացվող պահանջներին:

Կազմակերպությունը դիմում է պատկան մարմիններին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու արտադրողներին շտապ ձեռնարկելու քայլեր` ուղղված խնդրի կարգավորմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ