RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1001, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՀՈՒԼԻՍԻ 5-Ըՙ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐ

Ա. Մ.

Հուլիսի 4-ին տեղի ունենալիք կառավարության նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել «Տոների եւ հիշատակի մասին» օրենքի փոփոխությունը, համաձայն որի հուլիսի 5-ը պետք է ճանաչվի որպես Պետական խորհրդանիշների օր:

Կառավարության պարզաբանմամբՙ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների տոնական օր սահմանելու նպատակներն են` պետական խորհրդանշանների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը եւ տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ազգային ինքնության պահպանումը քաղաքացիական դաստիարակության գործընթացներում, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը: «Տոնական օրվա ընտրությանն առավել քան համապատասխանում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության օրըՙ հուլիսի 5-ը», նշված է կառավարության եզրակացության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ