RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԼՐՏԵՍԵԼ ԵՆ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), ինչպես պարզվում է ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նոր բացահայտումներից, լրտեսել է տարբեր երկրների ոչ միայն քաղաքացիներին, այլեւ ղեկավարներին ու դիվանագետներին: Ըստ որում, նույնիսկ դաշնակից երկրները բաժանվել են ըստ կարգերի:

Օրինակ, Գերմանիան հայտնվել է այսպես կոչված «երրորդ կարգի գործընկերների» թվում: Այդ մասին հաղորդում է Der Spiegel թերթը, վկայակոչելով Սնոուդենի գաղտնի վավերագրերը:

Թերթը նշում է, որ ամերիկացիների կիբեռլրտեսության ծավալները նկատի ունենալովՙ Գերմանիան կարելի է համեմատել Չինաստանի, Իրաքի կամ Սաուդյան Արաբիայի հետ: Ի դեպ, «երկրորդ կարգի գործընկերներ» են համարվում Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք հանված են կիբեռլրտեսության թիրախների ցանկից:

ԱԱԳ-ն ծանոթացել է Գերմանիայի քաղաքացիների ուղարկած միլիարդավոր հաղորդագրությունների: Սովորական օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները Գերմանիայում կալանում էին մինչեւ 20 մլն հեռախոսազրույց, ինչպես նաեւ պահպանում էին մոտ 10 մլն էլեկտրոնային հաղորդագրություն:

Դարձյալ Սնոուդենի նյութերը վկայակոչելովՙ լրատվամիջոցները հունիսի 29-ին եւ 30-ին հաղորդեցին, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության, ՄԱԿ-ի կենտրոնակայանի եւ Բրյուսելում ԵՄ խորհրդի հեռախոսազրույցները: Բացի դրանից, ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Նյու Յորքում եւ Վաշինգտոնում զանազան երկրների առնվազն 38 դեսպանությունների եւ ներկայացուցչությունների հեռախոսազրույցները:

Գաղտնալսումների նոր փաստերը զայրացրել են Եվրոմիության բարձրագույն ղեկավարությանը: Լյուքսեմբուրգցի եվրոհանձնակատար Վիվիան Ռեդինգի կարծիքով, Եվրոպան չի կարող ազատ առեւտրի անդրատլանտյան գոտու շուրջը բանակցել, եթե ԱՄՆ-ը գաղտնալսում է եվրոպացի բանակցողներին: «Դաշնակիցները միմյանց չեն լրտեսում», ընդգծել է նա: Համանման տեսակետ է արտահայտել ֆրանսիացի եվրոհանձնակատար Միշել Բառնյեն, որն առաջարկել է ԱՄՆ-ի հետ չստորագրել ազատ առեւտրի համաձայնագիր:

Եվրոմիությունը ԱՄՆ-ից պաշտոնական բացատրություն է պահանջել ԵՄ ղեկավարների լրտեսման փաստերի կապակցությամբ, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է հրապարակայնորեն մեկնաբանել իր գործողությունները եւ խոստացել է պարզաբանումներ տալ դիվանագիտական ուղիներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ