RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



ՄՈՍԿՎԱ

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 968, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Պ. Ք.

Հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար պատիժ նախատեսող օրենք: Կպատժվեն «այն հրապարակային գործողությունները, որոնք ակնհայտ քամահրանք են հասարակության հանդեպ եւ կատարվում են կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով»:

Օրենքը նախատեսում է մինչեւ 300 հազար ռուբլի տուգանք, 10 օրվանից մինչեւ 1 տարվա պարտադիր կամ հարկադիր աշխատանքներ կամ 1 տարվա ազատազրկում:

Եկեղեցում նման հանցանք գործելու դեպքում տուգանքը հասնում է մինչեւ կես միլիոն ռուբլու: Պարտադիր աշխատանքների նվազագույն ժամկետը այս դեպքում մինչեւ 20 օր, հարկադիր աշխատանքներինըՙ մինչեւ 3 տարի: Հնարավոր է 3 տարվա բանտարկություն:

Կրոնական գրականության հրապարակային պղծման համար տուգանքը մինչեւ 200 հազար ռուբլի է:

Հունիսի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած մյուս կարեւոր օրենքը վերաբերում է միասեռականության քարոզչության արգելմանը: Արգելվում է այնպիսի տեղեկատվության տարածումը, որը միտված է «անչափահասների մեջ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների ձեւավորմանը»: Օրինախախտները կվճարեն մինչեւ 1 մլն ռուբլի: Պատիժ է նախատեսվում նաեւ օտարերկրացի քարոզիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ